ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՓԻՒՆԻԿ – ԳԱՆՁԱՍԱՐ` 1-1

Փիւնիկ - Գանձասար մրցումէն

Երէկ եւ նախանցեալ օր տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 16-րդ հանգրուանի մրցումները:

Ուլիս, որ Բանանցի հիւրն էր, 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք նահանջեց 2-րդ դիրք` պարագլուխի դիրքը զիջելով Գանձասարի, որ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Փիւնիկի հետ: Իր արձանագրած այս հաւասարութենէն ետք, Գանձասար իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցեց Ուլիսը:

Փիւնիկի կոլը նշանակեց Էտկար Մանուչարեան (4-րդ), իսկ Գանձասարի կոլը` Անդրանիկ Սարգսեան (63-րդ):

Այժմ Փիւնիկ 29 կէտով կը գրաւէ 3-րդ դիրքը` մէկ կէտով ետ մնալով Գանձասարէն եւ Ուլիսէն:

Բանանցի կոլերը նշանակեց Պրունօ Քորիա (78-րդ եւ 84-րդ), իսկ Ուլիսի կոլը` Գէորգի Քրասովսքի (59-րդ` փենալթիով):

Արարատ – Միքա մրցումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով: Կարէն Խաչատրեան նշանակեց հիւրընկալ կազմին կոլը (58-րդ), իսկ Արեգ Ազատեան` Միքայի կոլը (70-րդ):

Վերջապէս, չորրորդ եւ վերջին մրցումին, Իմփուլս 3-2 արդիւնքով յաղթեց Շիրակի:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

——————————–ԿԷՏ

1.- Գանձասար                 30 (19-8)
2.- Ուլիս                      30 (21-13)
3.- Փիւնիկ               29 (24-16)
4.- Միքա                      22 (20-16)
5.- Իմփուլս              22 (20-19)
6.- Բանանց              18 (22-22)
7.- Շիրակ               13 (15-24)
8.- Արարատ             10 (11-34)

 

Share this Article
CATEGORIES