ԱԹԼԵԹԻԶՄ. ԼԻԲԱՆԱՆԻ ԽՄԲԱՅԻՆ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ

– ԹԱՍԼԱՔԵԱՆ` 200 ՄԵԹՐԻ ԱՌԱՋԻՆ
– ԹԱՇՃԵԱՆ` 400 ՄԵԹՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՒ 200 ՄԵԹՐԻ ԵՐՐՈՐԴ
– ԿԱՐԱՊԵՏԵԱՆ` 1500 ՄԵԹՐԻ ԵՐՐՈՐԴ

Աղջկանց 200 մեթր վազքի մրցումէն

Երէկ` կիրակի, 31 յուլիսին, աւարտեցաւ Լիբանանի աթլեթիզմի խմբային ախոյեանութիւնը, որ տեղի ունեցաւ երեք օրերու վրայ` Ժամհուր ակումբին եւ Ռաֆիք Հարիրի անուան համալսարանին մէջ:

Լիբանանեան բանակի տղոց հաւաքականը 83 կէտ ապահովելով հանդիսացաւ ախոյեան, իսկ Ինթըր Լեպանոն 67 կէտ ապահովելով հանդիսացաւ աղջկանց ախոյեան:

Ինչ կը վերաբերի երկրորդ օրուան մրցումներուն, որոնք տեղի ունեցան շաբաթ 30 յուլիսին, աղջկանց 200 մեթր վազքի մրցումներուն Կրեթթա Թասլաքեան (Ինթըր Լեպանոն) հանդիսացաւ առաջին` արձանագրելով 25″ 93 արդիւնքով մը: Լորի Թաշճեան (Շանվիլ) հանդիսացաւ երրորդ` արձանագրելով 27″ 40 արդիւնք մը: Երկրորդ դիրքը գրաւեց Մահա Մոալլեմ (Անսար, 26″ 25):

Ինչ կը վերաբերի երէկուան մրցումներուն, աղջկանց 400 մեթր վազքի մրցումներուն Լորի Թաշճեան գրաւեց երկրորդ դիրքը` արձանագրելէ ետք 1′ 01″ 93 արդիւնք մը: Առաջին դիրքը գրաւեց Սարիա Թրապըլսի (Ինթըր Լեպանոն, 58″ 37), իսկ երրորդ դիրքը` Միրվեթ Համզա (Ինթըր Լեպանոն, 1′ 04″ 79):

Տղոց 1500 մեթր վազքի մրցումներուն, Զոհրապ Կարապետեան (Ժամհուր), հանդիսացաւ երրորդ` արձանագրելով 4′ 17″ 00 արդիւնք մը: Առաջին դիրքը գրաւեց Նիքոլա Մարթա (լիբանանեան բանակ, 4′ 04″ 20), իսկ երկրորդ դիրքը` Ալի Սուէյտան (լիբանանեան բանակ, 4′ 10″ 85):

Աղջկանց 4×100 մեթր վազքի մրցումներուն Շանվիլ գրաւեց առաջին դիրքը (52″ 65)` իր ետին ձգելով Ժամհուրը (55″ 00) եւ Անսարը (56″ 10):

Իսկ աղջկանց 4×400 մեթր վազքի մրցումներուն առաջին հանդիսացաւ Ինթըր Լեպանոն (4′ 08″ 14), երկրորդ հանդիսացաւ Շանվիլ (4′ 29″ 28), իսկ երրորդ` Ժամհուր (4′ 32″ 00):

Ահմետ Հազեր

Տղոց 110 մեթր արգելարշաւի մրցումներուն, Ահմետ Հազեր (Անսար) լիբանանեան նոր մրցանիշ մը հաստատեց (տղոց պարագային)` արձանագրելով 14″ 06 արդիւնք մը:

Աղջկանց 5000 մեթրի մրցումներուն առաջին դիրքը գրաւեց Մելիսա Ռըզք (20′ 55″ 70)` իր ետին ձգելով Ինթըր Լեպանոնի իր խմբակիցը` Մարի Աամը (21′ 22″ 50):

Իսկ տղոց 10 հազար վազքի մրցումներուն առաջին հանդիսացաւ Համզէ Մահմուտ (լիբանանեան բանակ, 33′ 39″):

Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.

ՏՂԱՔ                    ———–ԿԷՏ

1.- Լիբանանեան Բանակ   83
2.- Ինթըր Լեպանոն       51
3.- Անսար               25
4.- Ժամհուր             22
5.- Պլու Սթարզ          5

ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Ինթըր Լեպանոն       67
2.- Շանվիլ               45
3.- Ժամհուր             22
4.- Անսար               15
5.- Միրիամիին Ժիպէյլ     6
6.- Անթունի              2

Share this Article
CATEGORIES