ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԳԱՆՁԱՍԱՐ ԱՌԱՆՁՆԱՑԱՒ ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ

Ուլիս-Փիւնիկ մրցումէն

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի մրցումները:

Գանձասար 4 – 0 արդիւնքով յաղթելէ ետք Շիրակի, առանձնացաւ պարագլուխի դիրքին վրայ` ունենալով 33 կէտ:

Երկրորդ դիրքը գրաւող Ուլիս, որ 1 – 1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր հիւրին` Փիւնիկի հետ, երկու կէտով ետ կը մնայ անկէ: Փիւնիկ կը գրաւէ երրորդ դիրքը:

Էտկար Մանուչարեան նշանակեց Փիւնիկի կոլը (3-րդ), իսկ Սամուէլ Զոկու` Ուլիսի կոլը (55-րդ):

Միքա-Բանանց մրցումը աւարտեցաւ 0 – 0 արդիւնքով, մինչ Իմփուլս 2 – 1 արդիւնքով յաղթեց Արարատի:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

————————-Կէտ

1.- Գանձասար     33    (23-8)
2.- Ուլիս                31    (22-14)
3.- Փիւնիկ         30    (25-17)
4.- Իմփուլս        25    (22-20)
5.- Միքա          23    (20-19)
6.- Բանանց        19    (22-22)
7.- Շիրակ         13    (15-28)
8.- Արարատ       1     (12-36)

Share this Article
CATEGORIES