ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Տեղեկացնում ենք, որ Արցախի հերոս, «Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիր, բանակի կոմիսար, յայտնի գրող, հրապարակախօս, բժշիկ Զօրի Բալայեանի ղեկավարած «Արմենիա» առագաստանաւը Պէյրութից կը մեկնի ս.թ. օգոստոսի 10-ին, առաւօտեան ժամը 10.00-ին:
Հրաւիրում ենք բոլորին` ազգային կառոյցների ներկայացուցիչներին, անհատներին, լիբանանահայութեանը Մարինա Տըպպայէ` ճանապարհելու մեր հերոսական «Արմենիա» առագաստանաւի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող անձնակազմին:
Միաժամանակ մեր խորին երախտագիտութիւնն ենք յայտնում բոլոր նրանց, ովքեր ս.թ. օգոստոսի 6-ին մեծ ոգեւորուածութեամբ դիմաւորեցին մեր հայրենի հերոսներին:
Լիբանանում ՀՀ դեսպանութիւն
CATEGORIES Գաղութային

