ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒԹՊՈԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ 16 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԵՐԿՈՒ ՄՐՑՈՒՄ ՊԻՏԻ ԿԱՏԱՐԷ ԻՐԱՆԻ ՀԵՏ

13 եւ 15 օգոստոսին Հայաստանի 16 տարեկանէն վար կրտսերներու հաւաքականը ֆութպոլի բարեկամական երկու մրցում պիտի կատարէ Իրանի իր հասակակիցներուն դէմ` Հանքաւանի մէջ: Հայրենի կազմը 9 օգոստոսէն ի վեր ուսումնամարզական հաւաք կը կատարէ Հանքաւանի մէջ:

Հաւաքականի գլխաւոր մարզիչ Ռոման Սիմոնեանի կողմէ նկատի առնուած մարզիկներն են.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Վոլոտիա Աւագեան (Բանանց) եւ Հենրի Աւագեան (Միքա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վահան Ատլոյեան (Բանանց), Հայկ Մարգարեան, Սերկէյ Աւետիսեան (Փիւնիկ), Նարեկ Պետրոսեան, Արմէն Յովհաննիսեան (Բանանց), Դաւիթ Մալխասեան (Մարսէյ, Ֆրանսա) եւ Խաչատուր Խաչատրեան (Փիւնիկ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Դաւիթ Մուրատեան (Բանանց), Ալիկ Առաքելեան (Միքա), Նարեկ Ասլանեան (Փիւնիկ), Արամ Սարգսեան (Բանանց), Աւիկ Բարսեղեան (Փիւնիկ), Վարդան Խաչատրեան, Միքայէլ Խաշմանեան (Բանանց), Դաւիթ Թեւոսեան (Թորփետօ Վլատիմիր, Ռուսիա) եւ Նորայր Տիգրանեան (Զենիթ, Ռուսիա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էտուարդ Աւագեան (Բանանց) եւ Օրփելի Համբարձումեան (Շենքաւիթ):

 

Share this Article
CATEGORIES