ԹԵՆԻՍ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ԴԱՐՁԵԱԼ ՆԱՀԱՆՋԵՑ
Շաբաթասկիզբին Թենիսի միջազգային ֆետերասիոնը հրապարակեց տղոց եւ աղջկանց նոր դասաւորումը:
Ռոճըրզ-Քափ-2011-ի միջազգային մրցաշարքի տիտղոսին տիրացած սերպ Նովաք Տիոքովիչ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը եւ աւելիով հեռացաւ սպանացի Ռաֆայէլ Նատալէն (Սպանիա):
Նոյն այս մրցաշարքին ձախող արդիւնք արձանագրած արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան` շարունակելով իր նահանջը, 51-րդ դիրքէն ետդարձ կատարեց դէպի 66-րդ դիրք` 15 կէտ կորսնցնելէ ետք:
Ֆրանսացի Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա վեց դիրքի ոստում մը արձանագրելով մտաւ առաջին 10-ին մէջ` գրաւելով 10-րդ դիրքը:
Ստորեւ կու տանք տղոց նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքերը).
—————————————————-ԿԷՏ
1.- (1) Նովաք Տիոքովիչ (Սերպիա) 13500
2.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) 11420
3.- (3) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) 9200
4.- (4) Էնտի Միւրէյ (Անգլիա) 5715
5.- (5) Ռոպին Սոտերլինկ (Շուէտ) 4235
6.- (6) Տաւիտ Ֆերեր (Սպանիա) 4200
7.- (8) Մարտի Ֆիշ (Միացեալ Նահանգներ) 3060
8.- (7) Կայել Մոնֆիս (Ֆրանսա) 2995
9.- (9) Թոմաս Պերտիչ (Չեխիա) 2420
10.- (16) Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա) 2305
…………………………………………………….
66.- (51) Դաւիթ Նալպանտեան (Արժանթին) 715