ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ԽԱՂԵՐ. ՇԱԲԱԹ, 13 ՕԳՈՍՏՈՍԻՆ ՍԿՍԱԾ ԽԱՂԵՐԸ ԵՐԷԿ ՀԱՍԱՆ ԻՐԵՆՑ ԱՒԱՐՏԻՆ
– ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ
ՆԱԽԱԳԱՀԵՑ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ
Երէկ` կիրակի, 21 օգոստոսին, Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ կը տիրէր տօնական մթնոլորտ, այնպէս ինչպէս տեղի ունեցած էր շաբաթ, 13 օգոստոսին, երբ Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի ունեցած էր խաղերուն բացման հանդիսաւոր արարողութիւնը:
Համահայկական այս խաղերը ութ օր համախմբեցին աշխարհասփիւռ հայ մարզիկները, որոնք այդ ժամանակամիջոցին յաջողեցան փաստել, որ թէեւ կ՛ապրին աշխարհի չորս տարածքին, սակայն այսպիսի առիթներու պատրաստ են իրարու մօտ համախմբուելով տօնական մթնոլորտ ստեղծելու մայր հայրենիքին մէջ:
Փակման հանդիսաւոր արարողութեան նախագահեց նախագահ Սերժ Սարգսեան, որ իր կատարած յայտարարութեան ընթացքին ըսաւ, որ խաղերը աւարտած կարելի է նկատել:
Պաշտօնապէս իջաւ խաղերուն դրօշակը, որ յանձնուեցաւ Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանին: Ապա, խաղերուն ջահը պաշտօնապէս մարեցաւ:
Նշենք, որ Համահայկական 6-րդ խաղերը տեղի պիտի ունենան 2015-ին, բնականաբար դարձեալ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի մէջ:
Ինչ կը վերաբերի վերջին երկու օրերուն (շաբաթ եւ կիրակի) արձանագրուած արդիւնքներուն, ֆութպոլի տիտղոսին տիրացաւ Թեհրան, որ աւարտականին 2-0 արդիւնքով յաղթեց Պրպենքի: 3-րդ հանդիսացաւ Թիֆլիս, որ յաղթեց Նիքլինովքայի:
Աղջկանց վոլիպոլի ախոյեան հանդիսացաւ Զալտիր, իսկ տղոց ախոյեան` Երեւան:
Ֆութսալի ախոյեան հանդիսացաւ Երեւան, իսկ տղոց թենիսի ախոյեան` Խաչատուր Խաչատրեան (Երեւան):
Տղոց պասքեթպոլի ախոյեան հանդիսացաւ Լոս Անճելըս, որ աւարտականին յաղթեց Սոչիի` 93-86 արդիւնքով, իսկ աղջկանց ախոյեան հանդիսացաւ Թեհրան, որ յաղթեց Կլենտէյլի` 86-67 արդիւնքով: Պէյրութի կազմը հանդիսացաւ 5-րդ` յաղթելէ ետք Գահիրէի (67-55):
Խաղերուն նախավերջին օրը իրանահայ պատուիրակութիւնը արձանագրեց բաւական տպաւորիչ արդիւնքներ` տիրանալով 2 ոսկի, 2 արծաթ եւ 1 պրոնզ մետալներու:
100 մեթր աղջկանց վազքի մրցումներուն առաջին հանդիսացաւ Անի Խալոյեան: 400 մեթր վազքի մրցումներուն իր կարգին ոսկի մետալի տիրացաւ Էդուարդ Մանկասարեան: Մանկասարեան պրոնզ մետալի մը տիրացաւ 200 մեթր վազքի մրցումներուն:
Գունդ նետելու մրցումներուն (տղաք) Տարօն Պաղումեան տիրացաւ արծաթ մետալին:
Վերջապէս, աղջկանց 4×100 մեթր վազքի մրցումներուն, Անի եւ Սեւանայ Խալոյեաններ, Տրոտի Փալուսի եւ Մեղմիկ Ղարիպեան տիրացան պրոնզ մետալներու:
Համահայկական 5-րդ խաղերուն աւարտէն մէկ օր առաջ, մետալներու դասաւորումը կը ներկայացնէր հետեւեալ պատկերը.
Ստորեւ կու տանք մրցումներուն արդիւնքները, որոնք արձանագրուեցան երէկ եւ նախանցեալ օր
ՖՈՒԹՍԱԼ
Աւարտական. Երեւան – Նեքլինովքա` 5-1
3-րդ դիրքի մրցում. Պուէնոս Այրես – Թեհրան` 3-1
ՊԱՍՔԵԹՊՈԼ. ՏՂԱՔ
Աւարտական. Լոս Անճելըս – Սոչի` 93-86
3-րդ դիրքի մրցում. Կլենտէյլ – Թեհրան` 90-87
5-րդ դիրքի մրցում. Պէյրութ – Գահիրէ` 67-55
Սալմաստ – Պուէնոս Այրես 87-76
Պոլիս – Պուրճ Համուտ 85-60
Սպահան – Կլենտէյլ Մոնրուզ 59-53
Հալէպ – Վիեննա 86-74
ՊԱՍՔԵԹՊՈԼ. ԱՂՋԻԿՆԵՐ
Աւարտական. Թեհրան – Կլենտէյլ` 86-67
3-.րդ դիրքի մրցում. Գիւմրի – Երեւան` 69-68
5-րդ դիրքի մրցում. Շահին Շահր – Սպահան` 55-51
Թաւրիզ – Արթիկ 58-43
ՎՈԼԻՊՈԼ. ՏՂԱՔ
Աւարտական. Երեւան – Ստեփանակերտ` 3-2
3-րդ դիրքի մրցում. Թիֆլիս – Մեծամօր` 3-1
ՎՈԼԻՊՈԼ. ԱՂՋԻԿՆԵՐ
Աւարտական. Չալթիր – Սիսիան` 3-0
3-րդ դիրքի մրցում. Երեւան – Պոլիս` 3-1
ԱԹԼԵԹԻԶՄ
ՄԷԿ ՔԱՅԼ ՈՍՏՈՒՄ
1.- Սաթենիկ Յովհաննիսեան (Երեւան) 6,13 մ.
2.- Աննա Թելեշեւա (Երեւան) 6,12 մ.
3.- Հայկանուշ Փեքլարեան (Կապան) 6,01 մ.
ԳՈՒՆԴ ՆԵՏԵԼ
1.- Բենիկ Աբրահամեան (Թիֆլիս) 19,26 մ.
2.- Տարօն Մելիքսէթեան (Սպահան) 17,66 մ.
3.- Սօս Մելիքսէթեան (Աբովեան) 14,70 մ.
400 ՄԵԹՐ ՎԱԶՔ (ԱՂՋԻԿՆԵՐ)
1.- Ամալիա Շառոյեան (Երեւան) 55″ 50
2.- Լիլիթ Յարութիւնեան (Գիւմրի) 1’00
3.- Անահիտ Աբրահամեան (Երեւան) 1′ 01″
400 ՄԵԹՐ ՎԱԶՔ (ՏՂԱՔ)
1.- Էդուարդ Մարգարեան (Թեհրան) 48″ 36
2.- Արամ Դաւթեան (Արտաշատ) 49″ 11
3.- Սամուէլի Գրիգորեան (Երեւան) 50″ 17
ԽՄԲԱՅԻՆ ԱՂՋԻԿՆԵՐ
1.- Երեւան
2.- Թեհրան
3.- Գիւմրի
ԹԵՆԻՍ. ՏՂԱՔ
ԱՒԱՐՏԱԿԱՆ
Խաչատուր Խաչատրեան – Աշոտ Գէորգեան` 6-3 եւ 6-3
3.-ՐԴ ԴԻՐՔԻ ՄՐՑՈՒՄ
Արման Դանիէլեան – Թորգոմ Ասատրեան` 4-6, 6-4 եւ 6-3
ԶՈՅԳ ՏՂԱՔ
ԱՒԱՐՏԱԿԱՆ
Խաչատուր Խաչատրեան – Աշոտ Գէորգեան զոյգը յաղթեց Հոնրիք Նիկողոսեան – Յարութիւն Սարինկուլեան զոյգին` 6-4, 5-7 եւ 11-9 արդիւնքով:
—
ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | |
1.- Երեւան | 16 | 11 | 11 |
2.- Մոնթեվիտէօ | 4 | 0 | 0 |
3.- Թարթու | 2 | 0 | 2 |
4.- Թեհրան | 3 | 1 | 3 |
5.- Պոսթըն | 0 | 4 | 0 |
6.- Մոնրէալ | 0 | 2 | 2 |
7.- Սպահան | 0 | 1 | 2 |
8.- Գիւմրի | 2 | 6 | 3 |
9.- Ստեփանակերտ | 2 | 1 | 1 |
10.- Թիֆլիս | 1 | 0 | 2 |
11.- Վանաձոր | 1 | 3 | 2 |
12.- Շուշի | 1 | 0 | 1 |
13.- Նոր Հաճըն | 0 | 1 | 0 |
14.- Աբովեան | 0 | 0 | 2 |
15.- Սոֆիա | 2 | 1 | 2 |
16.- Վառնա | 0 | 1 | 0 |
17.- Քիեւ | 1 | 1 | 0 |
18.- Իջեւան | 1 | 0 | 0 |
19.- Կապան | 0 | 0 | 3 |
20.- Արտաշատ | 0 | 2 | 1 |
21.- Փառնաուլ | 0 | 0 | 1 |
22.- Ախալցխա | 2 | 2 | 1 |
23.- Կլենտէյլ | 0 | 1 | 1 |
24.- Բիւրեղաւան | 0 | 0 | 1 |