ԱՆԳԼԻՈՅ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՄԱՆՉԵՍԹԸՐ ԵՈՒՆԱՅԹԸՏ ՅԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՒ ԹՈԹԵՆՀԱՄԻ ԴԷՄ
Նախանցեալ օր Անգլիոյ ախոյեանութեան ծիրին մէջ, Մանչեսթըր Եունայթըտ 3-0 արդիւնքով յաղթանակ մը տարաւ Թոթենհամի դէմ: Մանչեսթըր Եունայթըտի մարզիչ Ալեքս Ֆերկըսըն առանձնացուցած է երիտասարդ ֆութպոլիստներուն խաղարկութիւնը: Ըստ անոր, հանդիպումը բացառիկ էր: Ան շատ գոհ մնացած էր երիտասարդներէն, որոնք ապացուցեցին, թէ հետագային ալ կարելի է յոյսը դնել երիտասարդներուն վրայ:
Ալեքս Ֆերկըսըն կը հաւատայ, որ բոլորը համոզուեցան անոնց մակարդակին վրայ: Պէտք է նշել, որ մարզիկներուն միջին տարիքը 23 էր:
«Ուելպեքը արագաշարժ, երկար ոտքերով խաղցող մըն է, որ արհեստավարժ ձեւով կը մօտենայ ֆութպոլին: Իմ խնդիրս է օգտագործել Պերպաթովի, Օուընի, Հեռնանտեզի եւ Ռունիի ուժեղ կողմերը: Ատիկա մեծ խնդիր է ինծի համար», նշած է Ֆերկըսըն:
Ստորեւ կը ներկայացնենք Անգլիոյ ախոյեանութեան խումբերու դասաւորումը.
| Կէտ | |
| 1) Մանչեսթըր Սիթի | 6 |
| 2) Մանչեսթըր Եունայթըտ | 6 |
| 3) Վուլվզ | 6 |
| 4) Ասթոն Վիլլա | 4 |
| 5) Լիվըրփուլ | 4 |
| 6) Չելսի | 4 |
| 7) Նիւքեսըլ | 4 |
| 8) Պոլթըն | 6 |
| 9) Քուինզ Փարք Ռէյնճըրզ | 3 |
| 10) Նորուիչ | 2 |
—————————–


