ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ. «ՍՐՏԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՒՐԱԿՈՎԿԱՍԵԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ»

2011 թուականի հոկտեմբերի 29-30-ը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը եւ «Ակցիա Առողջութիւն Հայաստան-Ֆրանսա» կազմակերպութիւնը համատեղ Երեւանում կազմակերպելու են «Սրտաբանութեան Եւրակովկասեան 3-րդ համաժողովը»: Համաժողովը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան հետ առաջին անգամ կազմակերպուել է 2009 թուականի հոկտեմբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփիւռքահայ եւ 200-ից աւելի Հայաստանի եւ Արցախի սրտաբաններ:

Համաժողովի նպատակն է յայտնաբերել եւ համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանութեան ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետութեան եւ սփիւռքի սրտաբանների համագործակցութեանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտութիւնների փոխանակմանը, ինչպէս նաեւ նոր որակ հաղորդել սրտաբանների հետագայ համագործակցութեանը:

Համաժողովի աւարտից յետոյ` նոյեմբերի 2-ին, տեղի կ՛ունենայ նաեւ հանդիպում Սրտաբանութեան Եւրակովկասեան համաժողովի պատուիրակութիւնների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ:

Դիմելով աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ սրտաբաններին, խնդրում ենք համաժողովին մասնակցելու ցանկութեան դէպքում, մինչեւ հոկտեմբերի 15-ը դիմել Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւն` հետեւեալ հասցէով. ք. Երեւան, Վազգէն Սարգսեանի 26/1, 5-րդ յարկ (հեռ.` 58-56-01 (1-12), էլ. փոստ` [email protected], [email protected]):

 

Share this Article
CATEGORIES