ԼԻԲԱՆԱՆԻ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ՏՂՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵՑԱՒ ՔԱԹԱՐ

PROFOTO

Պատրաստուելու համար յառաջիկայ 15-25 սեպտեմբերին Չինաստանի մէջ տեղի ունենալիք Ասիոյ պասքեթպոլի 26-րդ ախոյեանութեան, Լիբանանի տղոց պասքեթպոլի ազգային խումբը մեկնեցաւ Քաթար` բարեկամական մրցաշարքի մը մասնակցելու համար:

Լիբանանի կազմը այդտեղ պիտի կատարէ չորս մրցում. երկուքը Քաթարի, իսկ երկուքը` Սուրիոյ դէմ:

Խումբը Լիբանան կը վերադառնայ 30 օգոստոսին:

Ստորեւ կու տանք Քաթար մեկնած լիբանանեան պատուիրակութեան կազմը.

Ժորժ Քըլզի (պատասխանատու), Ղասսան Սարգիս (մարզիչ), Մարուան Խալիլ (օգնական մարզիչ), Գրիգոր Քէօրքիւնեան (թեքնիք պատասխանատու), Խալիլ Նասսար (բժիշկ), Ռապպահ Նըժէյմ (միջազգային իրաւարար), Ռոտրիք Աքըլ, Ղալեպ Ռիտա, Ժան Ապտել Նուր, Էլի Սթեֆան, Միկել Մարթինեզ, Նետիմ Հաուի, Ապտելռահման Ֆարաժ, Շարլ Թապեթ, Պասել Պուժի, Ռոյ Սըմահա եւ Ալի Քանաան (մարզիկներ):

 

Share this Article
CATEGORIES