ՖԻՖԱ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՀՈԼԱՆՏԱ ԳՐԱՒԵՑ ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԸ` ԱՌԱՆՑ ԳՆԴԱԿԻՆ ՀԱՐՈՒԱԾԵԼՈՒ

Երէկ ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն միջազգային նոր դասաւորումը:

Աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան Սպանիա, որ ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումի մը ընթացքին պարտուեցաւ Իտալիայէն, մէկ տարի պարագլուխի դիրքին վրայ մնալէ ետք նահանջեց երկրորդ դիրք` իր տեղը զիջելով Հոլանտայի, որ առանց գնդակին հարուածելու գրաւեց անոր դիրքը: Նշենք, որ Անգլիա- Հոլանտա մրցումը յետաձգուած էր:

Այսպիսով, 1993-էն ետք (երբ ՖԻՖԱ-ին կողմէ այս դասաւորումը սկսաւ հրապարակուիլ) Հոլանտա հանդիսացաւ եօթներորդ խումբը, որ Արժանթինէն, Պրազիլէն, Ֆրանսայէն, Գերմանիայէն, Իտալիայէն եւ Սպանիայէն ետք հանդիսացաւ առաջին:

Ինչ կը վերաբերի Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին, որ բարեկամական մրցումի մը ընթացքին պարտուեցաւ Լիթուանիայէն (3-0), մէկ դիրքով նահանջեց (այժմ` 71-րդ):

Իր կարգին մէկ դիրքով նահանջեց նաեւ Լիբանան (այժմ` 160-րդ):

Սուրիա 7 դիրքի ոստում արձանագրելով բարձրացաւ 97-րդ դիրք:

Նշենք, որ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 21 սեպտեմբերին:

Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային խումբերուն գրաւած նախկին դիրքերը).

———————–

ԿԷՏ
1.- (2) Հոլանտա 1596
2.- (1) Սպանիա 1593
3.- (3) Գերմանիա 1330
4.- (6) Անգլիա 1177
5.- (5) Ուրուկուէյ 1174
6.- (4) Պրազիլ 1156
7.- (8) Իտալիա 1110
8.- (7) Փորթուգալ 1060
9.- (10) Արժանթին 1017
10.- (9) Խրուաթիա 1009
… …………….. ….
13.- (18) Ռուսիա (*) 940
… …………….. ….
26.- (29) Սլովաքիա (*) 806
… …………….. ….
31.- (33) Այիր (*) 754
… …………….. ….
71.- (70) ՀԱՅԱՍՏԱՆ 456
… …………….. ….
90.- (96) Մակեդոնիա (*) 358
… …………….. ….
97.- (104) Սուրիա 337
… …………….. ….
160.- (159) Լիբանան 106
… …………….. ….
203.- (203) Մակեդոնիա (*) 0

(ՆՇԵՆՔ, որ աստղանիշ կրող խումբերը Եւրօ-2012-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին Հայաստանի մրցակիցներն են):

 

 

Share this Article
CATEGORIES