«ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ»Ի ՄՐՑԱՇԱՐՔԻ ՎԻՃԱԿԱՁԳՈՒԹԻՒՆ. ՏԻՏՂՈՍԱԿԻՐ ՊԱՐՍԵԼՈՆԱ ԻՐ ԴԷՄ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ Ա. ՍԷ. ՄԻԼԱՆԸ

Վիճակաձգութեան ընթացքին

Երէկ, Մոնաքոյի մէջ (Ֆրանսա) տեղի ունեցաւ «Չեմփիընզ լիկ»ի ֆութպոլի մրցաշարքի 2011-2012 տարեշրջանին վիճակաձգութիւնը. մրցումները տեղի պիտի ունենան խմբակներու դրութեամբ (ընդամէնը` ութ խմբակ):

Վիճակաձգութիւնը կատարեցին անցեալի ֆութպոլիստներ Լուիս Ֆիկօ, Փոլ Պրայթնըր, Սըր Պոպի Չարլթըն, Ռուտ Կիւլիթ եւ Լոթար Մաթէոս: Անոնց կողքին կը գտնուէին Եու. Է. Էֆ. Ա.ի ընդհանուր քարտուղար Ճիաննի Ինֆանթինօ եւ մրցաշարքի ընդհանուր պատասխանատու Ճիորճիօ Մարչեթթի:

Տիտղոսակիր Պարսելոնա, որ մաս կազմեց Ը. խմբակին, իր դէմ պիտի ունենայ եօթը անգամ տիտղոսին տիրացած Ա. Սէ. Միլանը:

Ա. հանգրուանի մրցումները պիտի սկսին 13-14 սեպտեմբերին:

Ստորեւ` վիճակաձգութեան արդիւնքները.

Ա. ԽՄԲԱԿ.- Պայէրն Միւնիխ (Գերմանիա), Վիարէալ (Սպանիա), Մանչեսթըր Սիթի (Անգլիա) եւ Նափոլի (Իտալիա):
Բ. ԽՄԲԱԿ.- Ինթեր Միլան (Իտալիա), Մոսկուայի Բանակայիններ (Ռուսիա), Լիլ (Ֆրանսա) եւ Տրապիզոնսփոր (Թուրքիա):
Գ. ԽՄԲԱԿ.- Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա), Պենֆիքա (Փորթուգալ), Պալ (Զուիցերիա) եւ Օթելուլ Կալաթի (Ռումանիա):
Դ. ԽՄԲԱԿ.- Ռէալ Մատրիտ (Սպանիա), Լիոն (Ֆրանսա), Այաքս Ամսթերտամ (Հոլանտա) եւ Տինամօ Զաղրեպ (Խրուաթիա):
Ե. ԽՄԲԱԿ.- Չելսի (Անգլիա), Վալենսիա (Սպանիա), Պայէր Լեւերքուզըն (Գերմանիա) եւ Կենք (Պելճիքա):
Զ. ԽՄԲԱԿ.- Արսենալ (Անգլիա), Մարսէյ (Ֆրանսա), Օլիմփիաքոս (Յունաստան) եւ Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա):
Է. ԽՄԲԱԿ.- Փորթօ (Փորթուգալ), Շախտիոր Տոնեցք (Ուքրանիա), Զենիթ Ս. Փեթերսպուրկ (Ռուսիա) եւ ԱՓՈՅԵԼ Նիկոսիա (Կիպրոս):
Ը. ԽՄԲԱԿ.- Պարսելոնա (Սպանիա), Ա. Սէ. Միլան (Իտալիա), ՊԱԹԷ Պորիսով (Պիելոռուսիա) եւ Վիքթորիա Փլզեն (Չեխիա):

 

Share this Article
CATEGORIES