ԵՒՐՈՊԱԿԱՆ ՖՈՒԹՊՈԼ. ՄԱՆՉԵՍԹԸՐ ԵՈՒՆԱՅԹԸՏ 8-2 ԱՐԴԻՒՆՔՈՎ ՋԱԽՋԱԽԻՉ ՅԱՂԹԱՆԱԿ ՄԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ԱՐՍԵՆԱԼԻ ԴԷՄ
Շաբաթավերջին տեղի ունեցան Անգլիոյ, Գերմանիոյ, Ֆրանսայի եւ Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան մրցումները:
Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան գծով ամէնէն հետաքրքրական ճակատումը տեղի ունեցաւ Մանչեսթըր Եունայթըտի եւ Արսենալի միջեւ, որ վերջ գտաւ Մանչեսթըրի ջախջախիչ յաղթանակով: Մանչեսթըրի կոլերը նշանակեցին Ուելպեք, Եանկ, Նանի, Փարք, իսկ Ռունի հեթրիք մը իրագործեց: Արսենալի կոլերը նշանակեցին Ուելքոթ եւ Փերսի: Արսենալի մարզիկներէն Ճենքինսըն 40-րդ վայրկեանին դեղին քարտ մը ստանալէ ետք, 77-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Սպանիոյ ախոյեանութեան գծով Ռէալ Մատրիտ 6-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Ռէալ Սարակոսայի դէմ իր մրցումին ընթացքին: Ռէալ Մատրիտի կոլերը նշանակեցին Մարսելօ, Ալոնսօ, Քաքա, իսկ Քրիսթիանօ Ռոնալտօ 2011-2012 տարեշրջանը սկսաւ հեթրիք մը իրագործելով:
Այսօր տեղի պիտի ունենայ շատ տաք ճակատում մը Պարսելոնայի եւ Վիարէալի միջեւ` ժամը 22:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով):
Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ Պայէրն Միւնիխ 3-0 արդիւնքով յաղթանակ մը տարաւ Քայզըրսլաութըրնի դէմ կատարած իր մրցումին: Պայէրն Միւնիխի մարզիկներէն Կոմես հեթրիք մը իրագործեց: Քայզըրսլաութըրնի մարզիկներէն Իլիսեփիք 90-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ: Պորուսիա Տորթմունտ – Պայէր Լեւերքուզըն մրցումը աւարտեցաւ ճերմակ հաւասարութեամբ (0-0): Նշելի է, որ Պայէր Լեւերքուզընէն Քատլեք 64-րդ վայրկեանին, իսկ Պորուսիա Տորթմունտէն Կոթզէ 77-րդ վայրկեանին կարմիր քարտ ստացան:
Ֆրանսայի ախոյեանութեան մրցումներուն Փարիզ Սեն Ժերմեն 3-1 արդիւնքով յաղթեց Թուլուզի: Մրցումին կոլերը նշանակեցին Փարիզ Սեն Ժերմենէն` Կամէյրօ, Էրտենք, Մենեզ, իսկ Թուլուզէն` Քափու: Լիլ- Մարսէյ մրցումը աւարտեցաւ 3-2 արդիւնքով` ի նպաստ Լիլի:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
| ԱՆԳԼԻԱ | |
| Ասթոն Վիլլլա – Վուլվզ | 0-0 |
| Ուիկըն – Քուինզ Փարք Ռէյնճըրզ | 2-0 |
| Պլեքպըրն – Էվըրթըն | 0-1 |
| Չելսի – Նորուիչ | 3-1 |
| Սուանզի – Սանտըրլենտ | 0-0 |
| Լիվըրփուլ – Պոլթըն | 3-1 |
| Նիւքեսըլ – Ֆուլհեմ | 2-1 |
| Թոթենհամ – Մանչեսթըր Սիթի | 1-5 |
| Ուեսթ Պրոմուիչ – Սթոք | 0-1 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Արսենալ | 8-2 |
|
ԳԵՐՄԱՆԻԱ |
|
| Հերթա – Շթութկարթ | 1-0 |
| Ֆրայպուրկ – Վուլֆսպուրկ | 3-0 |
| Հեմպըրկըր – Քոլոնի | 3-4 |
| Հոֆընհայմ – Վերտր Պրեմըն | 1-2 |
| Քայզըրսլաութըրն – Պայէրն Միւնիխ | 0-3 |
| Նիւրնպըրկ – Օկսպըրկ | 1-0 |
| Պայէր Լեւերքուզըն – Պորուսիա Տորթմունտ | 0-0 |
| Հանովըր – Մենզ | 1-1 |
|
ՖՐԱՆՍԱ |
|
| Օքսեռ – Աժաքսիօ | 4-1 |
| Էվիան – Տիժոն | 0-1 |
| Լորիան – Նանսի | 2-1 |
| Նիս – Պրեսթ | 0-0 |
| Վալանսիեն – Պորտօ | 1-2 |
| Լիոն – Մոնփելիէ | 2-1 |
| Ռենն – Քան | 3-2 |
| Սոշօ – Սենթ Էթիեն | 2-1 |
| Թուլուզ – Փարիզ Սեն Ժերմեն | 1-3 |
| Լիլ – Մարսէյ | 3-2 |
|
ՍՊԱՆԻԱ |
|
| Սփորթինկ Խիխոն – Ռէալ Սոսիետատ | 1-2 |
| Վալենսիա – Ռասինկ Սանթանտեր | 4-3 |
| Կրանատա – Ռէալ Պեթիս | 0-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Օսասունա | 0-0 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Ռայօ Վայեքանօ | 1-1 |
| Կեթաֆէ – Լեվանթէ | 1-1 |
| Մայորքա – Սփանիոլ | 1-0 |
| Ռէալ Սարակոսա – Ռէալ Մատրիտ | 0-6 |
| Սեւիլլա – Մալակա | 2-0 |
ԱՅՍՕՐ
Պարսելոնա – Վիարէալ ժամը 22:00

