ԹԵՆԻՍ. ԵՈՒ.ԷՍ.ՕՓԸՆ ՎԻՆԸՍ ՈՒԻԼԻԸՄԶ ԵՒ ՌՈՊԻՆ ՍՈՏԵՐԼԻՆԿ ՔԱՇՈՒԵՑԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԷՆ

Նիւ Եորքի մէջ տեղի ունեցող Եու.Էս.Օփընի թենիս կրան շլեմի միջազգային մրցաշարքին ծիրին մէջ թէեւ ամերիկացի Վինըս Ուիլիըմզ յաջողեցաւ իր արձանագրած յաղթանակին շնորհիւ ապահովել Բ. հանգրուանի իր տոմսը, սակայն ան գերմանացի Սապին Լիսիքիի (22-րդ) դէմ իր մրցումը չկրցաւ կատարել` անհանգիստ ըլլալուն պատճառով:

Նշենք, որ նախքան տղոց Ա. հանգրուանի մրցումներուն սկսիլը, 6-րդ դասուած շուէտացի Ռոպին Սոտերլինկ անհանգիստ ըլլալուն պատճառով մրցաշարքէն քաշուեցաւ:

Երէկ, 23-րդ դասուած չեխ Ռատեք Սթեփանեք իր կարգին քաշուեցաւ` կիսատ ձգելով Խուան Մոնաքոյի (Արժանթին) դէմ իր կատարած մրցումը, երբ անիկա կ՛ընթանար 6-4, 6-1 եւ 2-0 արդիւնքով ի նպաստ արժանթինցիին:

Թոմաս Պերտիչ (Չեխիա, 9-րդ) երէկ ապահովեց Գ. հանգրուանի իր տոմսը` 7-5, 6-0 եւ 6-0 արդիւնքով յաղթելէ ետք Ֆապիօ Ֆոկնինիի (Իտալիա):

Բ. հանգրուանի իր տոմսը ապահովեց նաեւ արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան, որ 4-6, 6-3, 6-4 եւ 6-3 արդիւնքով յաղթեց ամերիկացի Պոպի Ռէյնոլծի: Ապահովելու համար Գ. հանգրուանի իր տոմսը, Նալպանտեան պէտք է յաղթէ նաեւ ԻՎան Լիուպիքիչի (Խրուաթիա):

Ստորեւ կու տանք կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ՏՂԱՔ

Ա. հանգրուան

Էնտի Ռոտիք (Մ.Ն., 21-րդ) – Մայքըլ Ռասըլ (Մ.Ն.) 6-2, 6-4, 4-6 եւ 7-5
Ճոն Այզնըր (Մ.Ն.- 28-րդ) – Մարքոս Պակտաթիս (Կիպրոս) 7-6, 7-6, 2-6 եւ 6-4
Ժիլ Սիմոն (Ֆրանսա, 12-րդ) – Ռիքարտօ Մելլօ (Պրազիլ) 3-6, 6-3, 6-4, 3-6 եւ 6-4
Էնտի Միւրէյ (Անգլիա, 4-րդ) – Սոմտեւ Տեվարման (Հնդկաստան) 7-6, 6-2 եւ 6-3
Խուան Մարթին Տել Փոթրօ (Արժանթին, 18-րդ) – Ֆիլիփօ Վոլանտրի (Իտալիա) 6-3, 6-1 եւ 6-1
Ռոպին Հաաս (Հոլանտա) – Ռուի Մաչատօ (Փորթուգալ) 6-0, 6-4 եւ 6-4
Ժիւլիեն Պենըթօ (Ֆրանսա) – Նիքոլա Ալմակրօ (Սպանիա, 10-րդ) 6-2, 6-4 եւ 6-3
Ֆելիսիանօ Լոփես (Սպանիա, 25-րդ) – Թաթսումա Իթօ (Ճափոն) 6-2, 6-4 եւ 6-4
Ռոպի Կիներփի (Մ.Ն) – Ժոաօ Սուսա (Պրազիլ) 6-3, 6-4- 6-7 եւ 6-1
Ժաք Սոք (Մ.Ն.) – Մարք Կիսքուել (Ֆրանսա) 6-4, 6-3, 1-6 եւ 6-4
Տիեկօ Խունքուէյրա (Արժանթին) – Քարոլ Պեք (Սլովաքիա) 6-2 (Պեք մրցումը կիսատ ձգեց)

ԱՂՋԻԿՆԵՐ

Բ. հանգրուան

Մարիա Շարափովա (Ռուսիա, 3-րդ) – Անասթասիա Եաքիմովա (Պիելոռուսիա) 6-1 եւ 6-1
Անճելիք Քերպըր (Գերմանիա) – Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 12-րդ) 6-3, 4-6 եւ 6-3
Ֆլաւիա Փենեթթա (Իտալիա, 26-րդ) – Ռոմինա Օփրանտի (Իտալիա) 6-0 եւ 6-3
Սապին Լիզիքի (Գերմանիա, 22-րդ) – Վինըս Ուիլիըմզ (Մ.Ն.) – Վինըս մրցում չկատարեց
Քրիսթինա Մաքհէյլ (Մ.Ն.) – Մարիոն Պարթոլի (Ֆրանսա, 8-րդ) 7-6 եւ 6-2
Նատիա Փեթրովա (Ռուսիա, 24-րդ) – Փոլոնա Հերսոկ (Սլովաքիա) 6-2 եւ 6-4
Վերա Զվոնարեւա (Ռուսիա, 2-րդ) – Քաթերինա Պոնտարենքօ (Ուքրանիա) 7-5, 3-6 եւ 6-3
Անապել Մետինա Կարիկես (Սպանիա, 30-րդ) – Լորա Ռոպսըն (Անգլիա) 6-2 եւ 6-3
Մարիա Քիրիլենքօ (Ռուսիա, 25-րդ) – Վերա Տուշեւինա (Ռուսիա) 6-1 եւ 6-2
Ալլա Քուտրիավցեւա (Ռուսիա) – Եանինա Վիքմայըր (Պելճիքա, 20-րդ) 6-1 եւ 3-0 (Վիքմայըր մրցումը կիսատ ձգեց)

Share this Article
CATEGORIES