ԵՒՐՕ-2012. ԱՅՍՕՐ` ՍԼՈՎԱՔԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ

Երէկուան փորձերէն

Եւրօ-2012-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, այսօր` երեքշաբթի, 6 սեպտեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային խումբը, որ մաս կը կազմէ Բ. խմբակին, հիւրը պիտի ըլլայ Սլովաքիոյ: Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Ժիլինայի մէջ, պիտի սկսի ժամը 21:15-ին` Պէյրութի ժամանակացոյցով:

Եու. Է. Էֆ. Ա.ին կողմէ այս մրցումին համար կեդրոնի իրաւարար նշանակուած է Մարչին Փորսքու (Լեհաստան): Բնականաբար կողմի եւ չորրորդ իրաւարարներն ալ Լեհաստանէն են:

Եու. Է. Էֆ. Ա.էն բացի, ան ՖԻՖԱ-ին կողմէ եւս նկատի կ՛առնուի միջազգային մրցումներու ընթացքին, ինչ որ կը նշանակէ, որ ան միջազգային բաւական մեծ փորձառութիւն ունեցող իրաւարար մըն է:

Ան այս տարեշրջանին Թվենթէ- Ռուպին (2-2) եւ Սթոք Սիթ – Թուն (4-1) «Եուրոփա լիկ»ի մրցումներուն գլխաւոր իրաւարարն էր:

Իրաւարար Մարթին Փորսքու

Ան 2010-ին Փիւնիկ – Փարթիզան Պելկրատ «Չեմփիընզ լիկ»ի զտումի մրցաշարքին իրաւարարն էր:

Կ՛ակնկալուի, որ Անտորրայի դէմ չորս օր առաջ արձանագրուած յաղթանակը (3-0) հայրենի կազմը մղէ այլ յաղթանակ մը եւս արձանագրելու, որպէսզի աւելի բարելաւէ իր դիրքը դասաւորման մէջ:

Նշենք, որ Սլովաքիա 2 սեպտեմբերին 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Այիրի հետ (վերջինիս դաշտին վրայ):

Այսօր տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին Բ. խմբակին դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

—————–ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Ռուսիա        7           5     1     1     10    4     16
2.- Այիր                 7           4     2     1     11    6     14
3.- Սլովաքիա            7           4     2     1     6     4     14
4.- ՀԱՅԱՍՏԱՆ     7           3     2     2     13    7     11
5.- Մակեդոնիա     7           1     1     5     5     9     4
6.- Անտորրա      7           0     0     7     1     16    0

 

Share this Article
CATEGORIES