ՇԱԲԹՈՒԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ
ՊԱՏԳԱՄ
106 տարի առաջ 17 մարտ 1905-ին մահացաւ ՀՅԴ-ի հիմնադիրներէն Ք. Միքայէլեան Պուլկարիոյ Վիտոշ լերան լանջին:
Ինչպէս էլ պատմեմ հեռաւոր
Օրերիս տրտմութիւնն անել,
Կ՛իմանան, որ կեանքիս համար
Մի աշխարհ արիւն եմ քամել:
Խաւարում, նստել եմ խաւարում,
Եւ աստղ, մեծ աստղի դուրս գալուն
Սպասել եմ երկար ու երկար
Մի աշխարհ ցաւեր կան իմ հոգում
Սակայն ես չեմ դարձել ցաւագար:
Եւ ինչ էլ որ պատմեմ աշխարհին,
Չեմ ուզում, որ յանկարծ ինձ խղճան.-
Կայ կեանքիս օրէնքը իմաստուն,
Որ հացին թշնամի չեմ լինի,
Չեն լինի հողին դաւաճան:
Իմ երկիր, մի անհուն ճառագայթ
Տանում է քեզ անհունն անվախճան,
Պարտուել են օրերդ թշնամի,
Մեռել են երգերդ դաւաճան:
Ցնծութեան կրակներ ես վառել,
Իմ մէջ քո հրաշքն է հոլովւում,
Քո հրի հեքիաթով ոգեղէն
Այրում ես ու չես խորովւում:
Հեքիաթ են լեռներդ ադամանդ,
Հեքիաթ են քաղաքներդ ոսկի,
Հեքիաթ ես անհուն, անվախճան`
Ծալքերում, ծերպերում խօսքի:
Հեքիաթ ես, հրաշք ես, եւ ահա
Քո որդոց քո պատգամն անվախճան
– Քո հացին թշնամի մի լինիր,
– Մի լինիր քո հողին դաւաճան:
Ռ. ԴԱՒՈՅԵԱՆ