ԴՈՒ ԱՍՏՈՒԾՈՅ ԱՌԱՋԻՆ ՊՈԷԶԻԱ…

ՔԵԶ ՄՈՒՍԱ ԼԵՌ

Դու Աստուծոյ առաջին պոէզիա,
Որ Աստուած մի օր գրեց իր
Մաքրամաքուր լուսէ մատներով,
Ծնունդ տուաւ լոյսին քո հողերի վրայ,
Արարեց արեւն քո լուրթ հողերից,
Արեւից պոկեց երանգներն բազում,
Ու դու դարձար մայրը կարմիր արեւի…

Դու մի փոքրիկ տիեզերք,
Դու մի փոքրիկ անհունութիւն,
Քեզ քո ինքնութիւնից պոկած,
Քո ինքնութիւնն մեր մէջ կրկնապատկուած,
Դու մի փոքրիկ աստուածութիւն,
Քրիստոսաբար խաչուած եւ յառնած…

Դու իմ մէջ մի հին, կորած աստուածութեան
Ուրուական, իմ էութեան քաղաքամայր,
Մեր կիլիկեան բարձրաբերդ վանք.
Դու իմ մէջ լերդացած կարօտ.
Ժա՜յթքող ցաւ,
Երազի հիւլէ,
Ի՞նչ լեզուով խօսենք քո հողերի հետ
Ո՜վ Մուսա լեռ.
Ախր մոռացւում է քո հողերի
Ալեհեր լեզուն.
Սփիւռքի օտարամերժ քամիներն
Կլանում են քեզ քո թոռների շրթներից…

***

Դու Աստուծոյ ամարանոց, ուր
Աստուծոյ մատնահետքերն էին
Մնացել հողերիդ վրայ,
Քո հողերից մի ափ հող
Իմ էութեան մէջ,
Քո հողերից մի ափ հող
Մակարդելու հոս,
Սփիւռքի ուծացած
անկիւնները…

ՄԱՐԻՆԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

***

Համազգային դպրոց հայոց,
Օժտուած այբ, բեն, գիմով,
Ձեռամբ սուրբ Մեսրոպ Մաշտոցի:
Ապագադ փայլուն փափաքն է հայ ազգին,
Սուրբ է գործերդ` մեր հարուստ լեզուին:
Հպարտ եմ դպրոցովս ու կը սիրեմ զայն,
Ան ընկեր դարձաւ  իմ կեանքիս համայն:
Կ՛ուզեմ  ըլլալ հայասէր,
Իմ լեզուով ազգասէր
Փառք եւ պատիւ մեր մեծերուն,
Որոնք դպրոց բացին մեզպէսներուն:

ՄՈՒՐԱՏ ԻՆՃԷԵԱՆ
Այնճարցի

Share this Article
CATEGORIES