ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՍԻՈՅ ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱՌԱՋԻՆ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԼԻԲԱՆԱՆԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲԻՆ ԿԱԶՄԸ

Ինչպէս ծանօթ է, յառաջիկայ 23-25 սեպտեմբերին Մարզական աւանին մէջ տեղի պիտի ունենայ Արեւմտեան Ասիոյ աթլեթիզմի կրտսերներու (16-17 տարեկանէն վար) առաջին ախոյեանութիւնը` մասնակցութեամբ 13 երկիրներու: Անոնք են` Պահրէյն, Իրաք, Յորդանան, Սէուտական Արաբիա, Քուէյթ, Օման, Սուրիա, Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Քաթար, Պաղեստին, Եմէն, Իրան եւ Լիբանան:

Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնը երէկ հրապարակեց ազգային խումբին մաս կազմող երկսեռ մարզիկներուն անունները, որոնք հետեւեալներն են.

ՏՂԱՔ

Ֆիլիփ Փաուլի, Փիեռ Սարգիս, Անթոնի Միխայիլ (100 մեթր վազք), Փիեռ Սարգիս, Անթոնի Միխայիլ (200 մեթր) Տանիել Պըսուս (400 մեթր), Մըքքարամ Շահին, Տանիել Պըսուս (800 մեթր), Մըքարրամ Շահին (1500 մեթր), Սայիտ Քարամ (2000 մեթր), Թոնի Մալլահ, Անթոնի Զինա Ռահմէ (մէկ քայլ ոստում), Ալաա Իթանի, Քամիլ Մրատ (երեք քայլ ոստում), Ալի Հալլալ, Քամիլ Մրատ, Ճորճի Մաթթա (բարձրութիւն ցատկել), Շարպել Սաատ, Ֆիրաս Իտ (գունդ նետել), Շարպել Սաատ, Ֆիրաս Իտ (նիզակ արձակել), Ֆիլիփ Փաուլի, Փիեռ Սարգիս, Անթոնի Մըխայիլ, Տանիել Պըսուս, Մըքարրամ Շահին եւ Ռոյ Սատեր (դրօշարշաւ):

ԱՂՋԻԿՆԵՐ

Քրիսթել Սանեհ, Սելին Քէյրուզ (100 մեթր վազք), Լորի Թաշճեան, Քրիսթել Ռահմէ (200 մեթր), Լորի Թաշճեան (400 մ), Սառա Աուալի, Ժոյել Ֆըղալի (800 մ), Սառա Աուալի, Լէա Իսքանտար (1500 մ), Լէա Ապու Սլէյման (երեք քայլ ոստում), Լամիա Տումեթ, Մելանի Ֆըրէյհա (բարձրութիւն ցատկել), Սառա Պշարա (գունդ նետել), Սառա Պշարա, Քրիսթել Օմարի Մաալուֆ (սկաւառակ նետել), Քրիսթել Սանեհ (եօթնամարտ), Քրիսթել Սանեհ, Քրիսթել Ռահմէ, Սառա Աուալի, Լորի Թաշճեան, Ժոյել Ֆըղալի եւ Սելին Քէյրուզ (դրօշարշաւ):

 

 

 

Share this Article
CATEGORIES