ԵՒՐՈՊԱԿԱՆ ՖՈՒԹՊՈԼ. ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ՅԱՅՏԱԳԻՐԸ
– ԱՅՍՕՐ` ԻՆԹԵՐ ՄԻԼԱՆ – Ա. ԷՍ. ՌՈՄԱ
– ՎԱՂԸ` ՄԱՆՉԵՍԹԸՐ ԵՈՒՆԱՅԹԸՏ – ՉԵԼՍԻ
ԵՒ ՇԱԼՔԷ – ՊԱՅԷՐՆ ՄԻՒՆԻԽ
Այս շաբաթավերջին եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ կատարուելիք կարգ մը ճակատումներ պիտի ըլլան բաւական հետաքրքրական:
Անոնց շարքին են` Ինթեր Միլան – Ա. Էս. Ռոմա, Մանչեսթըր Եունայթըտ – Չելսի, Շալքէ – Պայէրն Միւնիխ, ինչպէս նաեւ այլ հետաքրքրական հանդիպումներ, որոնք իրենց վրայ պիտի կեդրոնացնեն լուսարձակները:
Նշենք, որ Անգլիոյ մէջ, Մանչեսթըր քաղաքի երկու կազմերը` Եունայթըտ եւ Սիթի, ապահոված են առաւելագոյն 12 կէտը` իրենց արձանագրած չորս յաղթանակներուն շնորհիւ:
Ինչ կը վերաբերի Սպանիոյ, Ռէալ Մատրիտ, Վալենսիա եւ Ռէալ Պեթիս ապահոված են առաւելագոյն 6 կէտը:
Իտալիոյ մէջ այդ մէկը քիչ մը կանուխ է, որովհետեւ խումբերը ցարդ կատարած են մէկական մրցում, իսկ Ֆրանսայի եւ Գերմանիոյ մէջ 5-րդ հանգրուանի մրցումներէն ետք առաւելագոյն 15 կէտ ապահովող խումբ չկայ:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
ԱՆԳԼԻԱ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ ԺԱՄ
Պլեքպըրն (20) – Արսենալ (12) 14:45
Ասթոն Վիլա (8) – Նիւքեսըլ (4) 17:00
Պոլթըն (14) – Նորիչ (17) 17:00
Էվըրթըն (10) – Ուիկըն (9) 17:00
Սուանզի (19) – Ուեսթ Պրոմուիչ (13) 17:00
Վուլվզ (7) – Քուինզ Փարք Ռէյնճըրզ (11) 17:00
ՎԱՂԸ
Թոթենհամ (15) – Լիվըրփուլ (6) 15:30
Ֆուլհեմ (18) – Մանչեսթըր Սիթի (2) 17:00
Սանտըրլենտ (16) – Սթոք (5) 17:00
Մանչեսթըր Եունայթըտ (1) – Չելսի (3) 18:00
ՔԱԼՉԻՕ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ
Քալիարի (6) – Նովարա (11) 19:00
Ինթեր Միլան (14) – Ա. Էս. Ռոմա (15) 21:45
ՎԱՂԸ
Աթալանթա (20) – Փալերմօ (5) 13:30
Պոլոնիա (17) – Լեչէ (18) 16:00
Քաթանիա (12) – Սեսենա (16) 16:00
Լացիօ Ռոմա (10) – Ճենովա (9) 16:00
Փարմա (19) – Քիեւօ (8) 16:00
Սիենա (13) – Եուվենթուս (1) 16:00
Ուտինեզէ (4) – Ֆիորենթինա (3) 16:00
Նափոլի (2) – Ա. Սէ. Միլան (7) 21:45
ՍՊԱՆԻԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ
Կրանատա (20) – Վիարէալ (17) 19:00
Մայորքա (10) – Մալակա (8) 19:00
Սփորթինկ Խիխոն (19) – Վալենսիա (2) 19:00
Պարսելոնա (4) – Օսասունա (7) 21:00
Սեւիլլա (6) – Ռէալ Սոսիետատ (5) 23:00
ՎԱՂԸ
Կեթաֆէ (16) – Ռայօ Վայեքանօ (12) 13:00
Ռէալ Սարակոսա (18) – Էսփանիոլ (9) 17:00
Աթլեթիքօ Մատրիտ (15) – Ռասինկ Սանթանտեր (13) 19:00
Լեվանթէ (11) – Ռէալ Մատրիտ (1) 21:00
Աթլեթիքօ Պիլպաօ (14) – Ռէալ Պեթիս (3) 23:00
ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ
Պայէր Լեւերքուզըն (4) – Քէօլն (15) 16:30
Համպուրկ (18) – Պ. Մէօնշընկլատպախ (3) 16:30
Հերթա Պերլին (8) – Օկզպուրկ (16) 16:30
Հոֆընհայմ (5) – Վոլֆպուրկ (13) 16:30
Նիւրեմպերկ (7) – Վերտըր Պրեմըն (2) 16:30
Ֆրայպուրկ (14) – Շթութկարթ (10) 16:30
Քայզըրսլաութըրն (17) – Մայնց-05 (12) 19:30
ՎԱՂԸ
Հանովըր-96 (9) – Պորուսիա Տորթմունտ (11) 16:30
Շալքէ (6) – Պայէրն Միւնիխ (1) 18:30
ՖՐԱՆՍԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ
Օքսեռ (10) – Քան (13) 20:00
Պրեսթ (16) – Մոնփելիէ (1) 20:00
Լորիան (8) – Սենթ-Էթիեն (9) 20:00
Նիս (19) – Աժաքսիօ (15) 20:00
Թուլուզ (5) – Պորտօ (11) 20:00
Վալանսիեն (20) – Տիժոն (14) 20:00
Լիլ (3) – Սոշօ (7) 22:00
ՎԱՂԸ
Էվիան (12) – Փարիզ Սեն Ժերմեն (4) 18:00
Ռենն (6) – Նանսի (18) 18:00
Լիոն (2) – Մարսէյ (17) 22:00

