ՖԻՖԱ-ԻՆ ԿՈՂՄԷ ԵՐԷԿ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ – ՀԱՅԱՍՏԱՆ 27 ԴԻՐՔԻ ՈՍՏՈՒՄ ՄԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՎ ԲԱՐՁՐԱՑԱՒ 44-ՐԴ ԴԻՐՔ – ՍՊԱՆԻԱ ԱՌԱՋԻՆ ԴԻՐՔԸ ԽԼԵՑ ՀՈԼԱՆՏԱՅԷՆ
ՖԻՖԱ-ն երէկ հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերու միջազգային նոր դասաւորումը, որ կը հրապարակուի իւրաքանչիւր ամիս: Յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 19 հոկտեմբերին:
Ակնկալուածին նման, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ Եւրօ-2012-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին իր կատարած վերջին երկու մրցումներուն յաղթանակ արձանագրեց` օտար դաշտերու վրայ պարտութեան մատնելով Անտորրան եւ Սլովաքիան, 27 դիրքի ոստում մը արձանագրելով բարձրացաւ 44-րդ դիրք, ինչ որ աննախընթաց արդիւնք կարելի է նկատել Հայաստանի ֆութպոլի պատմութեան մէջ:
Ինչ կը վերաբերի Եու. Է. Էֆ. Ա.ի անդամ 53 հաւաքականներուն մէջ Հայաստանի գրաւած դիրքին, հայրենի կազմը այժմ կը գրաւէ 26-րդ դիրքը:
Նշենք, որ Հայաստան այս նոր դասաւորման մէջ յաջողեցաւ ապահովել 154 կէտ, ինչ որ պատճառ դարձաւ անոր դիրքին բարելաւման:
Ամիս մը միայն երկրորդ դիրքին վրայ մնալէ ետք, աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան Սպանիա պարագլուխի դիրքը խլեց Հոլանտայէն:
Գերմանիա մնաց 3-րդ դիրքին վրայ, մինչ Անգլիա չորս դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 8-րդ դիրքը:
Չորս դիրք նահանջեց նաեւ Սուրիա (այժմ 101-րդ), մինչ Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը 15 դիրքի ոստում մը արձանագրելով այժմ կը գտնուի 145-րդ դիրքին վրայ:
Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը, իսկ աստղանիշ կրող խումբերը Եւրօ-2012-ի մրցաշարքին Հայաստանի մրցակիցներն են).
—————————–
ԿԷՏ | |
1.- (2) Սպանիա | 1605 |
2.- (1) Հոլանտա | 1571 |
3.- (3) Գերմանիա | 1290 |
4.- (5) Ուրուկուէյ | 1184 |
5.- (8) Փորթուգալ | 1158 |
6.- (7) Իտալիա | 1142 |
7.- (6) Պրազիլ | 1132 |
8.- (4) Անգլիա | 1089 |
9.- (10) Խրուաթիա | 1057 |
10.- (9) Արժանթին | 1024 |
……………………. | ….. |
13.- (13) Ռուսիա (*) | 954 |
……………………. | ….. |
27.- (24) Թուրքիա | 754 |
……………………. | ….. |
29.- (31) Այիր | 749 |
……………………. | ….. |
39.- (26) Սլովաքիա | 662 |
……………………. | ….. |
44.- (71) ՀԱՅԱՍՏԱՆ | 610 |
……………………. | ….. |
53.- (50) Իրան | 576 |
……………………. | ….. |
94.- (90) Մակեդոնիա | 366 |
……………………. | ….. |
98.- (112) Ազրպէյճան | 359 |
……………………. | ….. |
145.- (160) Լիբանան | 163 |
……………………. | ….. |
161.- (157) Պաղեստին | 108 |
……………………. | ….. |
203.- (200) Անտորրա | 0 |