ՖԱՊԻՕ ԵՒ ՔԼԵՊԸՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՀՐԱՒԻՐՈՒԵՑԱՆ ՊՐԱԶԻԼԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Պրազիլի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Մանօ Մենեզես նախորդ շաբաթավերջին առաջին անգամ ըլլալով իր կազմին միացուց Մանչեսթըր Եունայթըտի յետսապահ Ֆապիօ տա Սիլվան եւ Փորթոյի յառաջապահ Քլեպըրը:

Յառաջիկայ 7 եւ 11 հոկտեմբերին Պրազիլ ֆութպոլի միջազգային բարեկամական երկու մրցում պիտի կատարէ յաջորդաբար Քոսթա Ռիքայի եւ Մեքսիքայի դէմ:

Վեթերան յառաջապահ Ռոնալտինիօ, ինչպէս նաեւ երիտասարդ Նէյմար մնացին խումբին մէջ:

Ստորեւ` Պրազիլի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ժուլիօ Սեզար (Ինթեր Միլան), Ճեֆերսոն (Պոթաֆոկօ) եւ Նեթօ (Ֆիորենթինա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Տանիել Ալվես, Ատրիանօ (Պարսելոնա), Ֆապիօ տա Սիլվա (Մանչեսթըր Եունայթըտ), Մարսելօ (Ռէալ Մատրիտ), Տետէ (Վասքօ տա Կամա), Տաւիտ Լուիս (Չելսի), Թիակօ Սիլվա (Ա. Սէ. Միլան) եւ Ռեւեր (Աթլեթիքօ Մինէյրօ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Էլիաս (Սփորթինկ Լիզպոն), Ֆեռնանտինիօ (Շախտիոր Տոնեցք), Հերնանտես (Լացիօ Ռոմա), Լուքաս (Սան Փաուլօ), Լուքաս Լէյվա (Լիվըրփուլ), Լուիս Կուսթաւօ (Պայէրն Միւնիխ), Օսքար (Ինթերնասիոնալ) եւ Սանտրօ (Թոթենհամ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ռոնալտինիօ (Ֆլամենկօ), Ֆրետ (Ֆլումինենսէ), Հալք (Փորթօ), Քլեպըր (Փորթօ), Նէյմար (Սանթոս) եւ Ժոնաս (Վալենսիա):

 

Share this Article
CATEGORIES