«ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ». ԱՅՍՕՐ` ՊԱՅԷՐՆ ՄԻՒՆԻԽ – ՄԱՆՉԵՍԹԸՐ ՍԻԹԻ ԵՒ ՌԷԱԼ ՄԱՏՐԻՏ – ԱՅԱՔՍ ԱՄՍԹԵՐՏԱՄ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՒՄՆԵՐ

Այժմ խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, այսօր եւ վաղը պիտի կատարուին 8-ական մրցումներ:

Ինչ կը վերաբերի այսօր տեղի ունենալիք մրցումներուն, բաւական հետաքրքրական կը խոստանան ըլլալ Պայէրն Միւնիխ – Մանչեսթըր Սիթի, ինչպէս նաեւ Ռէալ Մատրիտ – Այաքս Ամսթերտամ ճակատումները:

Նշենք, որ հիւրընկալ երկու կազմերն ալ` Պայէրն եւ Ռէալ, իրենց կատարած առաջին մրցումին յաղթանակ արձանագրեցին:

Այսօր մրցում ունին կատարելիք նաեւ Ինթեր Միլան, Մանչեսթըր Եունայթըտ, Լիոն եւ ուրիշներ:

Ստորեւ կու տանք այսօր եւ վաղը տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).

ԱՅՍՕՐ

Ա. ԽՄԲԱԿ ԺԱՄ
Պայէրն Միւնիխ – Մանչեսթըր Սիթի 21:45
Նափոլի – Վիարէալ                          21:45

Բ. ԽՄԲԱԿ
Մոսկուայի Բանակայիններ – Ինթեր Միլան  19:00
Տրապիզոնսփոր – Լիլ                   21:45

Գ. ԽՄԲԱԿ
Մանչեսթըր Եունայթըտ – Պալ                  21:45
Օթելուլ Կալաթի – Պենֆիքա             21:45

Դ. ԽՄԲԱԿ
Լիոն – Տինամօ Զաղրեպ                      21:45
Ռէալ Մատրիտ – Այաքս Ամսթերտամ     21:45

ՎԱՂԸ

Ե. ԽՄԲԱԿ
Պայէր Լեւերքուզըն – Կենք              21:45
Վալենսիա – Չելսի                           21:45

Զ. ԽՄԲԱԿ
Արսենալ – Օլիմփիաքոս                      21:45
Մարսէյ – Պորուսիա Տորթմունտ          21:45

Է. ԽՄԲԱԿ
Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Փորթօ         19:00
Շախտիոր Տոնեցք – Ափոյել Նիկոսիա      21:45

Ը. ԽՄԲԱԿ
Ա. Սէ. Միլան – Վիքթորիա Փլզեն       21:45
ՊԱԹԷ Պորիսով – Պարսելոնա                  21:45

Share this Article
CATEGORIES