ԵՒՐՕ-2012. ԼՈՐԱՆ ՊԼԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՖՐԱՆՍԱՅԻ ԿԱԶՄԸ

Լորան Պլան

Յառաջիկայ 11 հոկտեմբերին կ՛աւարտին  Եւրօ-2012-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցումները, որոնցմէ ետք կը յստականան Ուքրանիոյ եւ Լեհաստանի իրենց տոմսերը ապահովող կարգ մը խումբերուն անունները: Մնացեալ խումբերուն (չորս) անունները կը յստականան փլէյ-օֆի մրցումներէն ետք:

Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Լորան Պլան, որ հրապարակեց իր կազմը` Ալպանիոյ եւ Պոսնիոյ դէմ տեղի ունենալիք մրցումներուն կատարեց միայն մէկ փոփոխութիւն. ան Կուիլոմ Հոարոն (վիրաւոր) փոխարինեց Պաֆեթիմպի Կոմիսով (Լիոն): Վերջինս շուրջ երկու տարիէ ի վեր հեռու է ազգային խումբէն:

Նշենք, որ այժմ Ֆրանսա կը գրաւէ Դ. խմբակին պարագլուխի դիրքը` կէտի մը առաւելութեամբ գերազանցելով Պոսնիան:

Ստորեւ կու տանք Ֆրանսայի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սետրիք Քարասսօ (Պորտօ), Հիւկօ Լորիս (Լիոն) եւ Սթիւ Մանտանտա (Մարսէյ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Էրիք Ապիտալ (Պարսելոնա), Փաթրիս Էվրա (Մանչեսթըր Եունայթըտ), Եունես Քապուլ (Թոթենհամ), Լորան Քոսիելնի (Արսենալ), Ատել Ռամի (Վալենսիա), Անթոնի Ռեվեյեր (Լիոն) եւ Պաքարի Սանիա (Արսենալ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Եոհան Քապայէ (Նիւքեսըլ), Ալու Տիարա (Մարսէյ), Եանն Մվիլա (Ռենն), Ֆլորան Մալուտա (Չելսի), Մարվին Մարթեն (Սոշօ), Պլեզ Մաթուիտի (Փարիզ Սեն Ժերմեն), Սամիր Նասրի (Մանչեսթըր Սիթի) եւ Մեթիու Վալպուենա (Մարսէյ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Քարիմ Պենզեմա (Ռէալ Մատրիտ), Քեւին Կամէյրօ, Ժերեմի Մենեզ (Փարիզ Սեն Ժերմեն), Պաֆեթիմպի Կոմիս (Լիոն), Լուաք Ռեմի (Մարսէյ) եւ Ֆրանք Ռիպերի (Պայէրն Միւնիխ):

Share this Article
CATEGORIES