ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՓԻՒՆԻԿ – ՈՒԼԻՍ` 0-0

Փիւնիկ - Ուլիս մրցումէն

Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 24-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, գագաթի ճակատումը` Փիւնիկի եւ Ուլիսի միջեւ, որ կատարուեցաւ Երեւանի հանրապետական մարզադաշտին վրայ, աւարտեցաւ 0-0 արդիւնքով:

Այս հաւասարութենէն ետք պարագլուխի դիրքը գրաւող Ուլիս ունեցաւ 48 կէտ, մինչ Փիւնիկ բարձրացաւ 2-րդ դիրք` ութ կէտով ետ մնալով անկէ:

Գանձասար 1-0 արդիւնքով պարտուած հեռանալէ ետք Շիրակի դաշտէն նահանջեց 3-րդ դիրք: Դաւիթ Յակոբեան նշանակեց Շիրակի եւ մրցումին միակ կոլը (76-րդ):

Բանանց 3-1 արդիւնքով յաղթեց Միքայի, իսկ Իմփուլս` Արարատի (2-0):

Ստորեւ կու տանք դասաւորումը` 24-րդ հանգրուանի մրցումներէն ետք.

————-

ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Ուլիս 24 14 6 4 33 15 48
2.- Փիւնիկ 23 11 7 5 30 23 40
3.- Գանձասար 24 10 9 5 28 15 39
4.- Իմփուլս 23 10 5 8 32 27 35
5.- Բանանց 24 9 7 8 34 28 34
6.- Միքա 24 9 7 8 30 25 34
7.- Շիրակ 24 5 5 14 20 37 20
8.- Արարատ 24 2 4 18 12 49 10
Share this Article
CATEGORIES