ԵՒՐՕ-2012. ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍԵԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԸ

Վարդան Մինասեան

Երէկ` երկուշաբթի, 3 հոկտեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան հրապարակեց իր կազմը, որ պիտի պատրաստուի Եւրօ-2012-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքի վերջին երկու մրցումներուն` յաջորդաբար Մակեդոնիոյ (7 հոկտեմբեր) եւ Այիրի դէմ (11 հոկտեմբեր):

Նշենք, որ Մինասեանի ցանկը կ՛ընդգրկէ նաեւ Արազ Օզպիլիսի անունը. վերջինս մաս կը կազմէ Այաքս Ամսթերտամի (Հոլանտա):

Հայաստանի հաւաքականը 3-10 հոկտեմբերին ուսումնամարզական հաւաք պիտի կատարէ ֆութպոլի ակադեմիային մէջ: Խումբը երկուշաբթի, 10 հոկտեմբերին պիտի մեկնի Այիր:

Ստորեւ կու տանք Մինասեանի հրապարակած կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Խիմքի, Ռուսիա) եւ Գէորգ Գասպարով (Միքա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Յովսէփեան, Արտակ Ետիկարեան, Արթուր Եուզպաշեան, Վարազդատ Հարոյեան (Փիւնիկ), Հրայր Մկոյեան (Միքա), Ռոպերթ Արզումանեան (Եաքելոնիա, Լեհաստան), Վալերի Ալեքսանեան (Սանաթ Նաֆթ, Իրան) եւ Լեւոն Հայրապետեան (Լեկիա, Լեհաստան):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Ետիկարեան (Բանանց), Հենրիխ Մխիթարեան (Շախտիոր Տոնեցք, Ուքրանիա), Կարլեն Մկրտչեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Էտկար Մալաքեան (Փիւնիկ), Արազ Օզպիլիս (Այաքս Ամսթերտամ, Հոլանտա), Զաւէն Պատոյեան (Իմփուլս):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Գէորգ Ղազարեան, Մարքոս Փիցելլի (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Եուրա Մովսիսեան (Քրասնոտար, Ռուսիա) եւ Արթուր Սարգիսով (Շիննիք, Ռուսիա):

ՆՇԵՆՔ, որ հինգշաբթի, 6 հոկտեմբերին եւ երկուշաբթի, 10 հոկտեմբերին, երկու մրցումներէն մէկական օր առաջ, Վարդան Մինասեան պիտի տայ մամլոյ ասուլիս` անդրադառնալով տեղի ունենալիք այդ մրցումներուն:

 

Share this Article
CATEGORIES