ՓԻՆԿ ՓՈՆԿ. ԼԻԲԱՆԱՆԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՔԵՉԵՊԱՇԵԱՆ – ՄՈՒՄՋՈՂԼԵԱՆ ԶՈՅԳԸ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ԼԻԲԱՆԱՆԻ ԱԽՈՅԵԱՆ

Դուին Մումջողլեան (ձախին) եւ Լարա Քեչեպաշեան

Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցող Լիբանանի փինկ փոնկի աղջկանց զոյգի ախոյեանութիւնը հասաւ իր աւարտին, երբ տեղի ունեցաւ աւարտական հանգրուանի մրցումը:

Լարա Քեչեպաշեան – Դուին Մումջողլեան զոյգը (ՀՄԸՄ- Պէյրութ) հանդիսացաւ Լիբանանի ախոյեան` աւարտականին 3-0 (11-5, 11-7 եւ 13- 11) արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Նոել Քէշիշեան (ՀՄԸՄ-Պէյրութ) – Ռիթա Պըսէյպես (Շապապ Ֆաուար) զոյգը: Երրորդ դիրքը գրաւեցին Աննա Մարգարեան – Նինա Մարգարեան (Շապապ Ֆաուար) եւ Փաթրիսիա Հոմսի (Ժամհուր) – Մէյսա Պըսէյպես (Շապապ Ֆաուար) զոյգերը:

Ինչ կը վերաբերի տղոց մրցումներուն, տեղի ունեցան անհատականի ճակատումները, որոնք հասան կիսաւարտական հանգրուան:

Կիսաւարտականի իրենց տոմսերը ապահովողները արձանագրեցին հետեւեալ արդիւնքը.

Ռաշիտ Պըպպօ (Ռիատի Պէյրութ) – Ֆետի Քիուան (Ժամհուր) 4-1
Մոհամետ Հապաշ (Ռիատի Պէյրութ) – Մալեք Թաուիլ (Անդրանիկ Պէյրութ) 4-2
Աւօ Մումջողլեան (ՀՄԸՄ – Պէյրութ) – Ֆետի Քասսիս (Ռիատի Պէյրութ) 4-0 (ի բացակայութեան)
Ժոզեֆ Շալհուպ (Ռիատի Պէյրութ) – Ուսամա Հոմսի (Ռիատի Պէյրութ) 4-1

Share this Article
CATEGORIES