ՀԵԾԵԼԱՐՇԱՒ. ԼԻԲԱՆԱՆԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԸ ՎԱՒԵՐԱՑՈՒՑ ՄԱՈՒԹԸՆ-ՊԱՅՔԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնը շաբաթասկիզբին իր գումարած ժողովին վաւերացուց Լիբանանի Մաութըն-Պայքի 2011 տարեշրջանի ախոյեանութեան բոլոր մրցումներուն արդիւնքները: «Սքոթ» ընկերութեան հովանաւորութեամբ տեղի ունեցող այս ախոյեանութեան 3-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներէն ետք տիտղոսին կը տիրանայ Զահեր Հաժ (Ամալ Պիքֆայա), որ ապահովեց 105 կէտ:

Ինչ կը վերաբերի խումբերու դասաւորման, առաջին դիրքին տիրացաւ Պիսքանթա, որ ապահովեց 246 կէտ:

Ստորեւ կու տանք հեծելանւորդներուն վերջնական դասաւորումը.

————————————————-ԿԷՏ

1.- Զահեր Հաժ (Ամալ Պիքֆայա)              105
2.- Սալահ Ռապպահ (ՀՄԸՄ Պուրճ Համուտ)    94
3.- Եուսեֆ Պու Քարամ (Պիսքանթա)           88
4.- Մոհամետ Ալալի (Պիսքանթա) եւ Ապտալլա Արապ (ՀՄՄ Պէյրութ)      76
5.- Ռաֆիք Իտ (Պիսքանթա)                        58

Խումբերու դասաւորումը.

——————————–ԿԷՏ

1.- Պիսքանթա                        246
2.- ՀՄՄ Պէյրութ                199
3.- Ամալ Պիքֆայա              105
4.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ   94

 

Share this Article
CATEGORIES