ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ԵՕԹԸ ԴԻՐՔ ԲԱՐՁՐԱՑԱՒ
Թենիսի միջազգային նոր դասաւորման մէջ արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան եօթը դիրքի ոստում մը արձանագրելով այժմ կը գրաւէ 57-րդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 805 կէտ:
Առաջին տասնեակին մէջ յիշատակելի փոփոխութիւնը եղաւ այն, որ նախորդ շաբաթավերջին Պէյճինկի մրցաշարքի տիտղոսին տիրացած չեխ Թոմաս Պերտիչ 10-րդ դիրքէն բարձրացաւ 7-րդ դիրք:
Ստորեւ կու տանք առաջին տասը մարզիկներուն դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքերը).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Նովաք Տիոքովիչ (Սերպիա | 14220 |
| 2.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) | 10375 |
| 3.- (3) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) | 8380 |
| 4.- (4) Էնտի Միւրէյ (Անգլիա) | 7825 |
| 5.- (5) Տաւիտ Ֆերեր (Սպանիա) | 4200 |
| 6.- (6) Ռոպին Սոտերլինկ (Շուէտ) | 3680 |
| 7.- (10) Թոմաս Պերտիչ (Չեխիա) | 3230 |
| 8.- (7) Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա) | 3050 |
| 9.- (8) Մարտի Ֆիշ (Միացեալ Նահանգներ) | 2955 |
| 10.- (9) Կայել Մոնֆիս (Ֆրանսա) | 2570 |
| ……………………………….. | ….. |
| 57.- (64) Դաւիթ Նալպանտեան (Արժանթին) | 805 |
CATEGORIES Մարզական


