ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. ԱՅՍՕՐ` ՎԵՐՏԸՐ ՊՐԵՄԸՆ – ՊՈՐՈՒՍԻԱ ՏՈՐԹՄՈՒՆՏ
Այսօր կայանալիք Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան (Պունտըսլիկա) 9-րդ հանգրուանի բացման մրցումին Վերտըր Պրեմըն (2-րդ) պիտի հիւրընկալէ նախորդ տարեշրջանի ախոյեան Պորուսիա Տորթմունտը (6-րդ):
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ պիտի հիւրընկալէ Հերթա Պերլինը (10-րդ), իսկ վերջին դիրքին վրայ գտնուող Համպուրկ հիւրը պիտի ըլլայ Ֆրայպուրկի (15-րդ):
Ստորեւ կու տանք 9-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծին մէջ նշուած են անոնց գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Վերտըր Պրեմըն (2) – Պորուսիա Տորթմունտ (6) | 21:30 |
|
ՇԱԲԱԹ |
|
| Պայէրն Միւնիխ (1) – Հերթա Պերլին (10) | 16:30 |
| Մայնց-05 (14) – Օկզպուրկ (17) | 16:30 |
| Մէօնշընկլատպախ (3) – Պայէր Լեւերքուզըն (9) | 16:30 |
| Շթութկարթ (7) – Հոֆընհայմ (8) | 16:30 |
| Վոլֆսպուրկ (13) – Նիւրեմպերկ (11) | 16:30 |
| Շալքէ (4) – Քայզըրսլաութըրն (16) | 19:30 |
|
ԿԻՐԱԿԻ |
|
| Ֆրայպուրկ (15) – Համպուրկ (18) | 16:30 |
| Քէօլն (12) – Հանովըր-96 (5) | 18:30 |
CATEGORIES Մարզական

