ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՈՒԼԻՍ – ՇԻՐԱԿ` 2-2
Երէկ` կիրակի, 16 հոկտեմբերին, Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 25-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ տեղի ունեցան երկու հանդիպումներ:
Պարագլուխի դիրքը գրաւող Ուլիս, որ Երեւանի Հրազդան մարզադաշտին վրայ հիւրընկալեց Շիրակը, 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Ուլիսի կոլերը նշանակեց Գէորգի Քրասովսքի (66-րդ եւ 79-րդ), իսկ Շիրակի կոլերը` Անդրանիկ Պարիքեան (64-րդ եւ 71-րդ):
Գանձասար 2-0 արդիւնքով յաղթելէ ետք վերջին դիրքը գրաւող Արարատի, բարձրացաւ 2-րդ դիրք` կէտի մը առաւելութիւնը ունենալով Փիւնիկի վրայ: Կուսթաւօ Քորիա (20-րդ) եւ Վահէ Դաւթեան նշանակեցին Գանձասարի կոլերը:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
——————-ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Ուլիս 25 14 7 4 35 17 49
2.- Գանձասար 25 11 9 5 30 15 42
3.- Փիւնիկ 24 11 8 5 32 25 41
4.- Իմփուլս 24 10 6 8 34 29 36
5.- Բանանց 24 9 7 8 34 28 34
6.- Միքա 24 9 7 8 30 25 34
7.- Շիրակ 25 5 6 14 22 39 21
8.- Արարատ 25 2 4 19 12 51 10