ՖՈՐՄԻՒԼԱ-1. ԱԽՈՅԵԱՆ ՎԵԹԵԼԻ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ 10-ՐԴ ՅԱՂԹԱՆԱԿԸ
Երէկ` կիրակի տեղի ունեցաւ Ֆորմիւլա-1-ի 2011-ի աշխարհի ախոյեանութեան 16-րդ կրան փրին` Քորէայի մէջ (Եէոնկամ):
Նախորդ շաբաթավերջին, Ճափոնի կրան փրիին տիրացած եւ ախոյեանութեան տիտղոսը ապահոված Ռետ-Պուլի գերմանացի վարորդ Սեպասթիան Վեթել այս տարեշրջանին 10-րդ անգամ ըլլալով տեղի ունեցած կրան փրիներուն գրաւեց առաջին դիրքը` արձանագրելով 1 ժամ 38′ 01″ արդիւնք մը: Երկրորդ դիրքը գրաւեց Մաքլարըն-Մերսետեսի անգլիացի վարորդ Լուիս Հեմիլթըն (12″ 0 ուշ), իսկ երրորդ դիրքը` Վեթելի խմբակից գերմանացի Մարք Ուեպըր (12″ 4 ուշ):
Այսպիսով, Վեթել ապահովեց տարեշրջանի իր 349-րդ կէտը:
Ախոյեանութեան աւարտին մնացած է երեք կրան փրի:
Ստորեւ կու տանք վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
————————————————–ԿԷՏ
1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) Ռետ-Պուլ 349
2.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն-Մերսետես 222
3.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի 212
4.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռետ-Պուլ 209
5.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն-Մերսետես 196
6.- Ֆելիփէ Մասսա (Պրազիլ) Ֆեռարի 98
7.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) Մերսետես 67
8.- Միքայէլ Շումախըր (Գերմանիա) Մերսետես 60
Խումբերու դասաւորում.
——————————ԿԷՏ
1.- Ռետ-Պուլ 558
2.- Մաքլարըն-Մերսետես 418
3.- Ֆեռարի 310
4.- Մերսետես 127
5.- Ռընօ 72
6.- Ֆորս-Ինտիա 49