ՖԻՖԱ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՈՒ ԴԻՐՔ ՆԱՀԱՆՋԵՑ

Երէկ, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերու նոր դասաւորումը: Նախքան մանրամասնութիւններուն անդրադառնալը, նշենք, որ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 23 նոյեմբերին:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ նախորդ դասաւորման մէջ կը գրաւէր 42-րդ դիրքը, երկու դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 44-րդ դիրքը:

Սպանիա կը շարունակէ գրաւել պարագլուխի դիրքը` իր ետին ձգելով Հոլանտան եւ Գերմանիան: Յունաստան երեք դիրքի ոստում մը արձանագրելով առաջին տասնեակին մէջ մտաւ (8-րդ):

Շուէտ 11 դիրքի ոստում մը արձանագրելով այժմ կը գրակէ 14-րդ դիրքը:

Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը մնաց 146-րդ դիրքին վրայ, մինչ Սուրիա 3 դիրքի ոստում մը արձանագրելով այժմ կը գրաւէ 106-րդ դիրքը:

Ազրպէյճան 20 դիրքի նահանջ մը արձանագրելով, այժմ կը գրաւէ 117-րդ դիրքը:

 

Ստորեւ կու տանք հրապարակուած նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը, իսկ աստղանիշ կրող խումբերը 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին Հայաստանի մրցակիցներն են).

 

ԿԷՏ
1.- (1) Սպանիա 1624
2.- (2) Հոլանտա 1425
3.- (3) Գերմանիա 1352
4.- (4) Ուրուկուէյ 1230
5.- (7) Պրազիլ 1144
6.- (6) Իտալիա * 1135
7.- (8) Անգլիա 1101
8.- (11) Յունաստան 1044
9.- (5) Փորթուգալ 1043
10.- (10) Արժանթին 1030
11.- (17) Դանիա * 1030
12.- (9) Խրուաթիա 1015
13.- (13) Ռուսիա 975
14.- (25) Շուէտ 955
15.- (12) Ֆրանսա 953
………………….. ….
26.- (27) Թուրքիա 803
………………….. ….
46.- (44) ՀԱՅԱՍՏԱՆ 608
………………….. ….
48.- (41) Չեխիա * 600
………………….. ….
75.- (55) Պուլկարիա * 447
………………….. ….
106.- (109) Սուրիա 309
………………….. ….
117.- (97) Ազրպէյճան 265
………………….. ….
146.- (146) Լիբանան 171
158 (154) Մալթա * 127

 

Share this Article
CATEGORIES