ԼԻԲԱՆԱՆԻ ՀԵԾԵԼԱՐՇԱՒԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

Կազմակերպութեամբ Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնին, տեղի ունեցաւ Լիբանանի 2011 տարեշրջանի ախոյեանութեան 2-րդ հանգրուանի մրցումը: Անիկա սկսաւ Թապարժայէն, անցնելով Ժիպէյլէն, հասնելով Շեքքա, ապա վերադառնալով Ժիպէյլ եւ վերջապէս բարձրանալով Աննեյա, ուր եղաւ ժամանան գիծը (ընդամէնը` 82 քմ):

Առաջին դիրքը գրաւեց Ահմետ Մրատ (ՀՄՄ Պէյրութ), որ արձանագրեց 2 ժամ 45՛ 6՛՛ արդիւնք մը: Երկրորդ հանդիսացաւ Սալահ Ռապպահ (ՀՄԸՄ Պուրճ Համուտ` 2՛՛՛ ուշացումով), իսկ երրորդ` Զահեր Հաժ (Ամալ Պիքֆայա):

Նշենք, որ մրցումի սկիզբի ազդանշանը տուաւ Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնի նախագահ եւ Լիբանանի Ողիմպիական կոմիտէի անդամ Վաչէ Ծատուրեան` ներկայութեամբ ֆետերասիոնի անդամներ Նազարէթ Հապիպեանի եւ Մինաս Մելքոնեանի:

Ստորեւ հեծելանւորդներուն ընդհանուր դասաւորումը` 2-րդ հանգրուանի մրցումներէն ետք.

———————————Կէտ

1.- Ահմետ Մրատ                     67
2.- Սալահ Ռապպահ                  62
3.- Ապտալլա Արապ                  60

ԽՈՒՄԲԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

1.- ՀՄՄ Պէյրութ                      171
2.- Պիսքանթա                        150
3.- Ամալ Պիքֆայա              146
4.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ         147

Share this Article
CATEGORIES