ԵՒՐՈՊԱՅԻ 19 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆ – ՅՈՒՆԱՍՏԱՆ` 1-2

Եւրոպայի 19 տարեկանէն վար կրտսերներու ֆութպոլի ախոյեանութեան Ժ. խմբակի զտումի մրցումները հիւրընկալող Հայաստանի ֆութպոլի կրտսերներու հաւաքականը, երէկ` կիրակի, 23 հոկտեմբերին կատարած իր երկրորդ մրցումին 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Յունաստանէն: Հայաստանի կոլը նշանակեց Յովհաննէս Յովհաննիսեան (76-րդ), իսկ Յունաստան իր կոլերը նշանակեց 4-րդ եւ 78-րդ վայրկեաններուն:

Չորեքշաբթի, 26 հոկտեմբերին, Հայաստան կը կատարէ իր վերջին մրցումը` Անտորրայի դէմ: Երկրորդ դիրքին վրայ մնալու համար Հայաստան անպայման պէտք է յաղթէ Անտորրայի:

Ստորեւ դասաւորումը.

———————

Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Յունաստան 2 0 0 12 1 6
2.- ՀԱՅԱՍՏԱՆ 1 0 1 3 3 3
3.- Սլովաքիա 1 0 1 2 2 3
4.- Անտորրա 0 0 2 0 11 0
Share this Article
CATEGORIES