ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՈՒԼԻՍ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ 2011-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԽՈՅԵԱՆ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի 2011-ի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 26-րդ հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ուլիս, Երեւանի Հրազդան մարզադաշտին վրայ 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելէ եւ պարտութեան մատնելէ ետք վերջին դիրքը գրաւող Արարատը, հանդիսացաւ ախոյեան:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք Ուլիս ունեցաւ 52 կէտ, իսկ երկրորդ դիրքին վրայ գտնուող Գանձասար, որ 1-0 արդիւնքով պարտուեցաւ Միքայէն` 42 կէտ: Իր կարգին, Փիւնիկ (3-րդ) ունի 42 կէտ: Անիկա 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Շիրակի հետ:
Վերջապէս, չորրորդ եւ վերջին մրցումին, Բանանց 3-2 արդիւնքով յաղթեց Իմփուլսի:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ. | |
| 1.- Ուլիս | 15 | 7 | 4 | 37 | 18 | 52 |
| 2.- Գանձասար | 11 | 9 | 6 | 30 | 18 | 42 |
| 3.- Փիւնիկ | 11 | 9 | 6 | 32 | 28 | 42 |
| 4.- Բանանց | 11 | 7 | 8 | 40 | 30 | 40 |
| 5.- Միքա | 11 | 7 | 8 | 33 | 25 | 40 |
| 6.- Իմփուլս | 10 | 6 | 10 | 36 | 34 | 36 |
| 7.- Շիրակ | 5 | 7 | 14 | 24 | 39 | 22 |
| 8.- Արարատ | 2 | 4 | 20 | 13 | 53 | 10 |
CATEGORIES Մարզական

