ԻՐԱՔԻ ԵՒ ՔՈՒԷՅԹԻ ԴԷՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԹԷՕ ՊՈՔԸՐ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱԶՄԸ

Լիբանանի ֆութպոլի ազգային խումբին մարզիկները

Պատրաստուելու համար յառաջիկայ 15 նոյեմբերին Հարաւային Քորէայի դէմ տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալի զտումի մրցումին, յառաջիկայ 5 եւ 11 նոյեմբերին, Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը պիտի կատարէ ֆութպոլի միջազգային բարեկամական երկու մրցում, յաջորդաբար Իրաքի եւ Քուէյթի դէմ:

Լիբանանի մարզիչ Թէօ Պոքըր, որ այս երկու մրցումներուն հրապարակեց իր կազմը, նոր մարզիկներ չմիացուց: Ապպաս Ալի Աթուէ կը շարունակէ բացակայ ըլլալ, մինչ վիրաւոր բերդապահ Նազիհ Ասաատ (Նըժմէ) նկատի չառնուեցաւ:

Նշենք, որ Հարաւային Քորէայի դէմ տեղի ունենալիք մրցումը պիտի կատարուի Մարզական աւանին մէջ:

Ստորեւ Պոքըրի կողմէ նկատի առնուած 23 մարզիկները` այդ երկու բարեկամական մրցումներուն համար.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Զիատ Սամատ (Սաֆա), Ռապիհ Քաժի (Ախա Ահլի Ալէյ) եւ Մոհամետ Հասան Համմուտ (Ահտ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ալի Սաատէ (Սաֆա), Մոհամետ Պաքեր Եունես, Ապպաս Քընաան (Ահտ), Պիլալ Շէյխ Նաժժարին (Նըժմէ), Ուալիտ Իսմայիլ (Ռասինկ), Ռամեզ Տիուպ (Սիլանկոր, Մալեզիա) եւ Եուսեֆ Մոհամետ (Ահլի, Արաբական Միացեալ Էմիրութիւններ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ահմետ Զըրիք, Հասան Նասեր, Համզէ Սալամէ, Հասան Շըհիթօ, Հայսամ Ֆաղուր (Ահտ), Ռիտա Անթար (Շանտոնկ Լէոնինկ, Չինաստան), Ապպաս Ահմետ Աթուէ եւ Մոհամետ Շամըս (Նըժմէ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Մոհամետ Ղատտար (Սուրիոյ բանակի հաւաքական), Հասան Մաաթուք (Ամման, Արաբական Միացեալ Էմիրութիւններ), Մոհամետ Հայտար (Սաֆա), Մահմուտ Ալի (Ահտ) եւ Ահմետ Մուղրապի (Նըժմէ):

Share this Article
CATEGORIES