ՃԱՏՐԱԿ. ԱՇԽԱՐՀԻ 16 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ ՈՂԻՄՊԻԱԿԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ – ԱԶՐՊԷՅՃԱՆ` 1,5-2,5
Երէկ, Թուրքիոյ Իզմիթ քաղաքին մէջ տեղի ունեցող ճատրակի աշխարհի պատանիներու 16 տարեկանէն վար Ողիմպիականի 6-րդ հանգրուանին, Հայաստանի պատանիներու հաւաքականը, որ ճակատեցաւ Ազրպէյճանի դէմ, 2,5-1,5 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ:
Կարէն Գրիգորեան, Յովհաննէս Կապուզեան եւ Տիգրան Յարութիւնեան իրենց ճակատումները աւարտեցին հաւասարութեամբ, մինչ Արման Միքայէլեան պարտուեցաւ Միսրաթտին Իսքանտարովէն:
Սակայն հակառակ իր կրած այս պարտութեան, Հայաստան կը շարունակէ մնալ պարագլուխի դիրքին վրայ` կէս կէտով գերազանցելով Ռուսիան, որ 2,5-1,5 արդիւնքով յաղթեց Վրաստանի:
Այսօր` ուրբաթ, 28 հոկտեմբերին, հանգիստի օր է:
7-րդ հանգրուանին Հայաստանի մրցակիցն է Իրան, որ երէկ 4-0 արդիւնքով յաղթեց Չեխիոյ:
Նշենք, որ մասնակցող խումբերուն թիւն է 26:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- ՀԱՅԱՍՏԱՆ | 4 | 0 | 2 | 17,5 |
| 2.- Ռուսիա | 5 | 0 | 1 | 17 |
| 3.- Իրան | 4 | 1 | 1 | 16 |
| 4.- Ազրպէյճան | 4 | 2 | 0 | 15,5 |
| 5.- Հնդկաստան | 3 | 1 | 2 | 15,5 |
| 6.- Վրաստան | 4 | 0 | 2 | 15 |
CATEGORIES Մարզական

