ԷՎՐԱ ԵՒ ՌԻՊԵՐԻ ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՖՐԱՆՍԱՅԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Լորան Պլան, որ նախորդ շաբաթավերջին հրապարակեց իր մարզիկներուն անունները, իր կազմին մէջ նկատի առաւ յետսապահ Փաթրիս Էվրան եւ Ֆրանք Ռիպերին, որոնք վերջին անգամ «Կապոյտներուն» հետ իրենց մասնակցութիւնը բերած էին 2010-ի Մոնտիալին:

2010-ի Մոնտիալին Ֆրանսայի խմբապետի պաշտօնը ստանձնած Էվրա հինգ մրցումով կախակայուած էր, որովհետեւ անկարգապահ վերաբերում ունեցած էր նախկին մարզիչ Ռեմոն Տոմենեքի հետ, մինչ Ռիպերի կախակայուած էր երեք մրցումով` Ֆրանսայի ֆութպոլի ֆետերասիոնին կողմէ:

Եւրօ-2012-ի ֆութպոլի զտումի մրցումներուն, յառաջիկայ 25 մարտին Ֆրանսա պիտի ճակատի Լիւքսամպուրկի դէմ, իսկ այս մրցումէն չորս օր ետք բարեկամական մրցումի մը ընթացքին պիտի հիւրընկալէ Խրուաթիան:

Ստորեւ կու տանք Պլանի հրապարակած 23 մարզիկներուն ցանկը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սետրիք Քարասօ (Պորտօ), Հիւկօ Լիորիս (Լիոն) եւ Սթիւ Մանտանտա (Մարսէյ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Փաթրիս Էվրա (Մանչեսթըր Եունայթըտ), Կայել Քլիշի (Արսենալ), Լորան Քոսիելնի (Արսենալ), Ֆիլիփ Մեքսես (Ա. Էս. Ռոմա), Ատիլ Ռամի (Լիլ), Անթոնի Ռեվեյեր (Լիոն), Պաքարի Սանիա (Արսենալ) եւ Մամատու Սախօ (Փարիզ Սեն Ժերմեն):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ապու Տիապի (Արսենալ), Ալու Տիարա (Պորտօ), Եոհան Կուրքիւֆ (Լիոն), Եան Մվիլա (Ռենն), Սամիր Նասրի (Արսենալ) եւ Ֆլորան Մալուտա (Չելսի):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Քարիմ Պենզեմա (Ռէալ Մատրիտ), Քեւին Կամէյրօ (Լորիան), Կուիլոմ Հոարօ (Փարիզ Սեն Ժերմեն), Ժերեմի Մենեզ (Ա. Էս. Ռոմա), Լուա Ռեմի (Մարսէյ) եւ Ֆրանք Ռիպերի (Պայէրն Միւնիխ):

 

 

Share this Article
CATEGORIES