ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ՄՆԱՑ 69-ՐԴ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ

Շաբաթասկիզբին, թենիսի միջազգային ֆետերասիոնին հրապարակած նոր դասաւորման մէջ, արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան յաջորդաբար երկրորդ շաբաթն ըլլալով մնաց 69-րդ դիրքին վրայ:

Առաջին 10-ին մէջ ֆրանսացի Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա միակն ըլլալով դիրքի ոստում մը արձանագրեց, երբ 9-րդ դիրքէն բարձրացաւ 8-րդ դիրք` Վիեննայի մրցաշարքին տիտղոսին տիրանալէն ետք:

Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են մարզիկներուն գրաւած նախկին դիրքերը).

 

ԿԷՏ
1.- (1) Նովաք Տիոքովիչ (Սերպիա 13860
2.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) 10375
3.- (3) Էնտի Միւրէյ (Անգլիա) 7825
4.- (4) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) 7530
5.- (5) Տաւիտ Ֆերեր (Սպանիա) 4710
6.- (6) Ռոպին Սոտերլինկ (Շուէտ) 3500
7.- (7) Թոմաս Պերտիչ (Չեխիա) 3240
8.- (9) Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա) 3040
9.- (8) Մարտի Ֆիշ (Մ. Նահանգներ) 2965
10.- Կայէլ Մոնֆիս (Ֆրանսա) 2525
……………………………. …..
69.- (69) Դաւիթ Նալպանտեան (Արժանթին) 670

 

Share this Article
CATEGORIES