«ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ». ՌԷԱԼ ՄԱՏՐԻՏ ԱՊԱՀՈՎԵՑ 1-16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԻՐ ՏՈՄՍԸ
«Չեմփիընզ լիկ»ի ֆութպոլի մրցաշարքին գծով տեղի ունեցած երէկ գիշերուան մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ, Դ. խմբակին մաս կազմող Ռէալ Մատրիտ 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Լիոնի, ապահովեց 1-16-րդ հանգրուանի մրցումներուն իր տոմսը: Յաղթական կազմին երկու կոլերն ալ նշանակեց Քրիսթիանօ Ռոնալտօ (24-րդ եւ 69-րդ` փենալթիով):
Երէկուան մրցումներուն, օտար դաշտի վրայ յաղթանակ արձանագրող երկրորդ խումբը հանդիսացաւ Մանչեսթըր Սիթի, որ 3-0 արդիւնքով յաղթեց Վիարէալի:
Մանչեսթըրի երկրորդ խումբը` Եունայթըտ, իր կարգին յաղթանակ արձանագրեց` 2-0 արդիւնքով յաղթելով Օթելուլ Կալաթիի: Վալենսիա (8-րդ) եւ Ռունի (87-րդ) նշանակեցին Եունայթըտի կոլերը:
Երէկուան մրցումներուն մեծագոյն յաղթականը հանդիսացաւ Այաքս Ամսթերտամ, որ 4-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Տինամօ Զաղրեպի:
Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Պայէրն Միւնիխ – Նափոլի | 3-2 |
| Վիարէալ – Մանչեսթըր Սիթի | 0-3 |
|
Բ. ԽՄԲԱԿ |
|
| Ինթեր Միլան – Լիլ | 2-1 |
| Տրապիզոնսփոր – Մոսկուայի Բանակայիններ | 0-0 |
|
Գ. ԽՄԲԱԿ |
|
| Պենֆիքա – Պալ | 1-1 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Օթելուլ Կալաթի | 2-0 |
|
Դ. ԽՄԲԱԿ |
|
| Այաքս Ամսթերտամ – Տինամօ Զաղրեպ | 4-0 |
| Լիոն – Ռէալ Մատրիտ | 0-2 |

