ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՒԱՐՏԵՑԱՒ. ՓԻՒՆԻԿ ԵՐԵՒԱՆ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ՓՈԽԱԽՈՅԵԱՆ

Շաբաթ, 5 նոյեմբերին աւարտեցաւ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 2011 տարեշրջանը, երբ տեղի ունեցան 28-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Ուլիս, որ արդէն իսկ ապահոված էր տիտղոսը, իր կատարած վերջին մրցումին 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Իմփուլսի հետ:

Վերջին տասը տարիներու ախոյեան Փիւնիկ Երեւան թէեւ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Միքայի հետ, սակայն հանդիսացաւ փոխախոյեան, իսկ Գանձասար, որ իր կարգին հաւասարութիւն մը արձանագրեց Բանանցի հետ, նոյնքան կէտ (46) ապահովելով տիրացաւ պրոնզ մետալին:

Ստորեւ կու տանք 28-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները.

Արարատ – Շիրակ 1-3
Բանանց – Գանձասար 0-0
Իմփուլս – Ուլիս 1-1
Միքա – Փիւնիկ 0-0

Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.

Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Ուլիս                15    8     5     38    22    53

2.- Փիւնիկ         12    10    6     33    28    46

3.- Գանձասար     12    10    6     31    18    46

4.- Բանանց        12    8     8     42    30    44

5.- Միքա                12    8     8     36    25    44

6.- Իմփուլս        10    7     11    37    36    37

7.- Շիրակ         6     7     15    27    42    25

8.- Արարատ       2     4     22    14    57    10

 

 

 

Share this Article
CATEGORIES