ԵՒՐՕ-2012. ԵԱՐՎԻՍ ՀՐԱՒԻՐՈՒԵՑԱՒ ԱՆԳԼԻՈՅ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբի իտալացի մարզիչ Ֆապիօ Քափելլօ, որ նախորդ շաբաթավերջին հրապարակեց իր կազմը, այս շաբաթավերջին Կալեսի դէմ տեղի ունենալիք Եւրօ-2012-ի զտումի մրցումին ազգային խումբին միանալու հրաւիրեց Վուլվզի միջնապահ Մեթիու Եարվիսը (24 տարեկան):
Եթէ 24 տարեկան Եարվիս, իր առաջին մրցումը կատարէ Անգլիոյ հետ, յառաջապահ Սթիւ Պուլէն ետք (21 տարի առաջ) պիտի հանդիսանայ Վուլվզի առաջին մարզիկը, որ պիտի կրէ Անգլիոյ շապիկը:
Ներկայիս Անգլիա 7 կէտով (3 մրցում) կը գրաւէ Է. խմբակին երկրորդ դիրքը: Մոնթենեկրօ, որ ունի 10 կէտ եւ կատարած է 4 մրցում, կը գրաւէ պարագլուխի դիրքը, իսկ Կալես, որ իր կատարած երեք մրցումներն ալ պարտութեամբ աւարտած է, կը գրաւէ վերջին դիրքը:
Ստորեւ կու տանք Քափելլոյի հրապարակած կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Պեն Ֆոսթըր (Պիրմինկհեմ), Ռապըրթ Կրին (Ուեսթ Համ) եւ Ճօ Հարթ (Մանչեսթըր Սիթի):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Լայթըն Պէյնզ (Էվըրթըն), Կերի Քահիլ (Պոլթըն), Էշլի Քոլ (Չելսի), Մայքըլ Տոսըն (Լիվըրփուլ), Ժոլէոն Լեսքոթ (Մանչեսթըր Սիթի), Ճոն Թերի (Չելսի) եւ Քայլ Ուոքըր (Թոթենհամ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Կերըթ Պերի (Մանչեսթըր Սիթի), Սթիւըրթ Տաունինկ (Ասթոն Վիլա), Մեթիու Եարվիս (Վուլվզ), Ֆրանք Լամփար (Չելսի), Աարոն Լենըն (Թոթենհամ), Ճէյմս Միլնըր (Ասթոն Վիլա), Սքոթ Փարքըր (Ուեսթ Համ), Ճեք Ուիլշեր (Արսենալ) եւ Էշլի Եանկ (Ասթոն Վիլա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Տերըն Պենթ (Ասթոն Վիլա), Էնտի Քերըլ (Լիվըրփուլ), Փիթըր Քրաուչ (Թոթենհամ), Ժերմեն Տեֆոյէ (Թոթենհամ) եւ Ուէյն Ռունի (Մանչեսթըր Եունայթըտ):