ՈՉ ՄԷԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ` ԱՌԱՋԻՆ 400-ԻՆ ՄԷՋ
Ֆութպոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆետերասիոնին (IFFHS) կողմէ հրապարակուած աշխարհի 400 լաւագոյն ակումբներու նոր դասաւորման մէջ, այս ամիս ոչ մէկ հայկական ակումբ ընդգրկուած է այդ ցանկին մէջ:
Առաջին դիրքը կը գրաւէ Պարսելոնա, որուն ետին յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը կը գրաւեն Ռէալ Մատրիտ եւ Մանչեսթըր Եունայթըտ:
Առաջին 10-էն դուրս մնաց Ինթեր Միլան` իր տեղը զիջելով պրազիլական Սանթոսին:
Հենրիխ Մխիթարեանի կազմը` Շախտիոր Տոնեցք, երեք դիրք բարձրանալով այժմ կը գտնուի 24-րդ դիրքին վրայ, իսկ Արազ Օզպիլիսի կազմը` Այաքս Ամսթերտամ, 6 դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 46-րդ դիրքը:
Ստորեւ կու տանք առաջին 10-ին դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքերը).
………………… ԿԷՏ
1.- (1) Պարսելոնա (Սպանիա) 335
2.- (2) Ռէալ Մատրիտ (Սպանիա) 309
3.- (3) Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա) 280
4.- (6) Վելես Սարսֆիլտ (Արժանթին) 263
5.- (4) Փորթօ (Փորթուգալ) 251
6.- (5) Շալքէ (Գերմանիա) 250
7.- (9) Մանչեսթըր Սիթի (Անգլիա) 235
8.- (7) Պայէրն Միւնիխ (Գերմանիա) 233
9.- (10) Իւնիվերսիտատ (Չիլի) 229
10.- (15) Սանթոս (Պրազիլ) 228

