ՀՄԸՄ-ԼԵՎԱՄ. ՃԱՏՐԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ
ՀՄԸՄ-ի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին կազմակերպած ճատրակի մրցումները տեղի ունեցան կիրակի, 20 նոյեմբեր 2011-ին, «Աղբալեան ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Սերժ Թովմասեան» սրահին մէջ, մասնակցութեամբ աւելի քան 125 աշակերտներու, որոնք կը ներկայացնէին լիբանանահայ 9 վարժարաններ:
Մեծ շուքով ընթացած մրցաշարքին ընթացքին մէջտեղ եկան նոր ախոյեաններ ու տաղանդներ:
Տեղին է յիշել 8 տարեկանէն վար մասնակցող աշակերտի մը իրագործումը, երբ ան իր տարիքի աղջկանց ու տղոց մրցաշարքերուն ախոյեան հանդիսացաւ` հաւաքելով առաւելագոյն կէտերը: Շնորհաւորութիւններ Նանօր Արնելեանին Մեսրոպեան վարժարանէն:
Մրցաշարքի արդիւնքներն են:
Տղայ
1.- Հրակ Լախեան ( Ճեմարան )
2.- Վարագ Մեսրոպեան ( Ճեմարան )
3.- Արմէն Եղիայեան ( Ճեմարան )
Աղջիկ
1.- Նանօր Արնելեան ( Մերոպեան )
2.- Սինթիա Թաշճեան ( Կէրթմէնեան )
3.- Լիակ Մարտիրոսեան ( Կեդրոնական Բարձրագոյն Վարժարան )
10 տարեկան եւ վար:
Տղայ
1.- Լեւոն Գալայճեան ( Ճեմարան )
2.- Կարէն Խալոյեան ( Ճեմարան )
3.- Ալեքս Թորոսեան ( Կեդրոնական Բարձրագոյն Վարժարան )
Աղջիկ
1.- Նարօտ Գըլըպոզեան ( Ճեմարան )
2.- Լորի Պէրպէրեան ( Ճեմարան )
3.- Նանօր Այնթապլեան ( Քառասուն Մանուկ )
12 տարեկան եւ վար:
Տղայ
1.- Հայկ Աւետիս ( Ճեմարան )
2.- Վարագ Կայծ Չաքրեան ( Ճեմարան )
3.- Մելքոն Տեկիրմենճեան ( Կեդրոնական Բարձրագոյն Վարժարան )
Աղջիկ
1.- Վանիա Թաշճեան ( Կերթմենեան )
2.- Գարինա Քարակիւլէեան ( Կէրթմէնեան )
3.- Լորի Գորիսեան ( Ճեմարան )
14 տարեկան եւ վար:
Տղայ
1.- Հրակ Գըլըպոզեան ( Ճեմարան )
2.- Աւետիս Մարտիրոսեան ( Եղիշէ Մանուկեան )
3.- Վարագ Սապունճեան ( Ճեմարան )
Աղջիկ
1.- Ռիթա Արոյեան ( Ճեմարան )
2.- Միրէյ Թաշճեան ( Սոֆիա Յակոբեան )
3.- Սանան Խաչերեան ( Ճեմարան )
16 տարեկան եւ վար:
Տղայ
1.- Արամ Աբրահամեան ( Ճեմարան )
2.- Մարտիկ Պաթուզեան ( Յառաջ )
3.- Յակոբ Ոսկերիչեան ( Եղիշէ Մանուկեան )
Աղջիկ
1.- Լարա Տեմիրճեան ( Յառաջ )
2.- Մեղրի Մեսրոպեան ( Ճեմարան )
18 տարեկան եւ վար:
Տղայ
1.- Տաւիտ Սլիխանեան ( Հռիփսիմեանց )
2.- Գրիս Քիլարճեան ( Կեդրոնական Բարձրագոյն վարժարան )
3.- Խաժակ Թապաքեան ( Ճեմարան )
Աղջիկ
1.- Ռիթա Ատիկեան ( Հռիփսիմեանց )
2.- Արեւիկ Փափազեան ( Ճեմարան )
3.- Ալեակ Լատոյեան ( Ճեմարան )
Խմբային դասաւորման մէջ պատկերը հետեւեալն է:
1.- Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարան 39 կէտ
2.- Աւետարանական Կերթմենեան վարժարան 7 կէտ
3.- Հռիփսիմեանց վարժարան 6 կէտ
4.- Ազգային Յառաջ – Գ. Կիւլպենկեան վարժարան 5 կէտ
5.- Կեդրոնական բարձրագոյն վարժարան 5 կէտ
6.- Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճ 5 կէտ
7.- Մեսրոպեան վարժարան 3 կէտ
8.- Ազգային Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան քոլեճ 2 կէտ
9.- Ազգային Ս. Քառ. Մանկանց վարժարան 1 կէտ
Վարձքը կատար բոլոր աշակերտներուն, վարժարաններու պատասխանատուներուն եւ ԼԵՎԱՄ-ի հովանաւորող Հայկազեան համալսարանին:


