«ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ». ՄԱՆՉԵՍԹԸՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԿՈՒ ԿԱԶՄԵՐՆ ԱԼ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ ՄՐՑԱՇԱՐՔԷՆ

Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքը երէկ աւարտեցաւ, երբ յստակացան 16 խումբերուն անունները, որոնք մրցաշարքը պիտի շարունակեն նաք-աութի դրութեամբ (երթուդարձ):

Մանչեսթըր քաղաքի երկու կազմերը` Եունայթըտ եւ Սիթի, դուրս մնացին մրցաշարքէն` գրաւելով իրենց խմբակներուն երրորդ դիրքը: Եունայթըտ 2-1 արդիւնքով պարտուեցաւ Պալէն, մինչ Սիթի թէեւ յաղթեց Պայէրն Միւնիխի (2-0), սակայն դուրս մնաց:

Նշենք, որ երրորդ դիրքը գրաւողները պիտի մասնակցին «Եուրոփա լիկ»-ին:

Ստորեւ կու տանք յաջորդ հանգրուան հասած 16 խումբերը. Պայէրն Միւնիխ, Նափոլի (Ա. խմբակ), Ինթեր Միլան, Մոսկուայի բանակայիններ (Բ. խմբակ), Պենֆիքա, Պալ (Գ. խմբակ), Ռէալ Մատրիտ, Լիոն (Դ. խմբակ), Չելսի, Պայէր Լեւերքուզըն (Ե. խմբակ), Արսենալ, Մարսէյ (Զ. խմբակ), Ափոյել Նիկոսիա, Զենեթ Ս. Փեթերսպուրկ (Է. խմբակ), Պարսելոնա եւ Ա. Սէ. Միլան (Ը. խմբակ):

Ստոեր կու տանք վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները.

Ա. ԽՄԲԱԿ
Մանչեսթըր Սիթի – Պայէրն Միւնիխ 2-0
Վիարէալ – Նափոլի 0-2

Բ. ԽՄԲԱԿ
Ինթեր Միլան – Մոսկուայի բանակայիններ 1-2
Լիլ – Տրապիզոնսփոր 0-0

Գ. ԽՄԲԱԿ
Պալ – Մանչեսթըր Եունայթըտ 2-1
Պենֆիքա – Օթելուլ Կալաթի 1-0

Դ. ԽՄԲԱԿ
Այաքս Ամսթերտամ – Ռէալ Մատրիտ 0-3
Տինամօ Զաղրեպ – Լիոն 1-7

Ե. ԽՄԲԱԿ
Չելսի – Վալենսիա 3-0
Կենք – Պայէր Լեւերքուզըն 1-1

Զ. ԽՄԲԱԿ
Պորուսիա Տորթմունտ – Մարսէյ 2-3
Օլիմփիաքոս – Արսենալ 3-1

Է. ԽՄԲԱԿ
ԱՓՈՅԵԼ Նիկոսիա – Շախտիոր Տոնեցք 0-2
Փորթօ – Զենիթ Ս. Փեթերսպուրկ 0-0

Ը. ԽՄԲԱԿ
Պարսելոնա – ՊԱԹԷ Պորիսով 4-0
Վիքթորիա Փլզեն – Ա. Սէ. Միլան 2-2

 

 

 

Share this Article
CATEGORIES