ՓԻՆԿ ՓՈՆԿ. ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ. ՓԱԹՐԻՍԻԱ ՀՈՄՍԻ ԵՒ ԱՀՄԵՏ ՀԱՐՊ ՏԻՐԱՑԱՆ ՏԻՏՂՈՍԻՆ

Աղջկանց մրցանակակիրները (ձախին` Աննա Մարգարեան

Հովանաւորութեամբ եւ կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցաւ Լիբանանի Անկախութեան մրցաշարք մը` տղոց եւ աղջկանց 18 տարեկանէն վար դասակարգին մէջ:

Աղջկանց տիտղոսին տիրացաւ Փաթրիսիա Հոմսի (Ժամհուր), որ աւարտականին 3-1 արդիւնքով (8-11, 11-9, 11-9 եւ 15-13) յաղթեց Աննա Մարգարեանի (Շապապ Ֆաուար): Երրորդ դիրքը գրաւեցին Մելիսա Սապեր (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա) եւ Մէյսա Պըսէյպես (Շապապ Ֆաուար):

Ինչ կը վերաբերի տղոց մրցաշարքին, անոր տիտղոսին տիրացաւ Ահմետ Հարպ (Պարաղեմ Նապաթիէ), որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-9, 11-7 եւ 11-4) յաղթեց Հապիպ Անթունի (Ժամհուր): Երրորդ դիրքը գրաւեցին Երուանդ Թիւթիւնճեան (Անդրանիկ Անթիլիաս) եւ Հիշամ Թաուիլ (Շապապ Ֆաուար):

Աւարտին, բաժակներու եւ մետալներու տուչութիւնը կատարեց Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի անդամ Միշել Ռըզքալլա:

 

Share this Article
CATEGORIES