ՀՄԸՄ ԼԵՎԱՄ. ՄԻՆԻ ՄԱՐԱԹՈՆ ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏ 2011
ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին նախաձեռնութեամբ կազմակերպուած եւ հովանաւորութեամբ Պուրճ Համուտի քաղաքապետութեան, Մինի մարաթոն Պուրճ Համուտ 2011-ը տեղի ունեցաւ երէկ` կիրակի 18 դեկտեմբեր 2011-ին:
Մինի մարաթոնը ընթացաւ խանդավառ մթնոլորտի մէջ եւ մասնակցութեամբ 32 աղջկանց ու 44 տղոց, որոնք վազեցին Պուրճ Համուտի ճամբաներուն մէջ:
Մրցաշարքի աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւն, որուն ներկայ էին Լիբանանի աթլեթիզմի Ֆետերասիոնի նախագահ Ապտալլա Շեհապ, Պուրճ Համուտի փոխքաղաքապետ Ճորճ Գրիգորեան, ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ատենապետ` Յակոբ Քէշիշեան, վարչութեան անդամ Հայկ Թապաքեան Եւ ԼԵՎԱՄ-ի ներկայացուցիչ Շրջանային վարչութեան անդամ Վահան Համամճեան:
Մրցանակակիրներուն պատկերը կը ներկայացնէ հետեւեալը.
| 96/97 Աղջկանց` | |
| 1. Դալար Պետիկեան ( Եղիշէ ) | – 10′ 11″ |
| 2. Դալար Չոպանեան ( Հարպոյեան ) | – 11′ 05″ |
| 3. Շաղիկ Տէր Պետրոսեան ( Ճեմարան ) | – 12′ 00 |
| 94/95 Աղջկանց | |
| 1. Լոռի Թաշճեան ( Ճեմարան ) | – 9′ 17″ |
| 2. Սարին Չոպանեան ( Հարպոյեան ) | – 10′ 52″ |
| 3. Մակի Զաքարեան ( Ճեմարան ) | – 11′ 04″ |
| 96/97 Տղոց | |
| 1. Գրիգոր Ահարոնեան ( Հարպոյեան ) | – 8′ 30″ |
| 2. Անդրանիկ Մարաշլեան ( Թռչնոց Բոյն ) | – 8′ 39″ |
| 3. Արամ Աբրահամեան ( Ճեմարան ) | – 8′ 44″ |
| 94/95 Տղոց | |
| 1. Վարդան Սարգիսեան ( Եղիշէ ) | – 7′ 45″ |
| 2. Սարհատ Գէթսէմանեան ( Ճեմարան ) | – 7′ 49″ |
| 3. Վանանդ Կոստանեան ( Եղիշէ ) | – 8′ 05″ |
Շնորհաւորութիւններ մրցանակակիրներուն եւ շնորհակալութիւն մասնակցող աշակերտներուն, վարժարաններուն եւ վարժարաններու ուսուցիչներուն:
Վարձքը կատար բոլոր անոնց, որոնք աջակցեցան եւ օժանդակեցին այս մրցաշարքի յաջողութեան:
ՀՄԸՄ-Ի ԼԵՎԱՄ-Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

