ԵՒՐՕ-2012. ԱՆԳԼԻԱՑԻ ՀԱՈՒԸՐՏ ՈՒԵՊ` ՆԿԱՏԻ ԱՌՆՈՒԱԾ ԻՐԱՒԱՐԱՐՆԵՐՈՒՆ ԿԱՐԳԻՆ

Հաուըրտ Ուեպ

Եու. Է. Էֆ. Ա.ի կողմէ հրապարակուած պաշտօնական հաղորդագրութեան մը մէջ յայտարարուեցան այն 12 կեդրոնի իրաւարարներուն անունները, որոնք պիտի սուլեն Եւրօ-2012-ի ախոյեանութեան աւարտական հանգրուանի մրցումներուն:

Անոնց կարգին է անգլիացի Հաուըրտ Ուեպ, որ 2010-ի Մոնտիալին Սպանիա – Հոլանտա աւարտական մրցումին 14 անգամ գործածեց իր դեղին քարտը:

Գլխաւոր բացական պիտի ըլլայ պելճիքացի Ֆրանք տը Պլիքեր (45 տարեկան), որ նախորդ շաբաթավերջին լքեց իր արհեստավարժ ասպարէզը:

Նշենք, որ աւարտական հանգրուանի մրցումները տեղի պիտի ունենան 8 յունիսէն 1 յուլիս:

Ստորեւ` այդ 12 իրաւարարներուն անունները. Եոնաս Էրիքսըն (Շուէտ), Վիքթոր Քասայ (Հունգարիա), Պիոռն Քուիփերս (Հոլանտա), Սթեֆան Լանոյ (Ֆրանսա), Փետրօ Փրոյենքա (Փորթուգալ), Նիքոլա Ռիցոլի (Իտալիա), Տամիր Սքոմինա (Սլովենիա), Վոլֆկանկ Սթարք (Գերմանիա), Քրէյկ Ճոնսըն (Սկովտիա), Քարլոս Վելասքօ Քարպալօ (Սպանիա), Հաուըրտ Ուեպ (Անգլիա) եւ Ճիւնէյթ Չաքր (Թուրքիա:

 

Share this Article
CATEGORIES