ՃԱՏՐԱԿ. ԱՇԽԱՐՀԻ ԽՄԲԱՅԻՆ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆ ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻՈՅ` ՄԱՐՏԻՆԻ ՄԷՋ
Մարտինի մէջ տեղի ունեցող աշխարհի ճատրակի աղջկանց խմբային ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ Հայաստանի աղջկանց հաւաքականը 3,5-0,5 արդիւնքով պարտութեան մատնեց մրցաշարքը հիւրընկալող երկիրը` Թուրքիան:
Թէեւ Հայաստան յաղթանակով սկսած էր մրցաշարքը` 4-0 արդիւնքով պարտութեան մատնելով Յունաստանը, սակայն անկէ ետք կրած էր երեք պարտութիւն` յաջորդաբար Վրաստանէն (2,5-1,5), Չինաստանէն (4-0) եւ Հնդկաստանէն (3,5-0,5):
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք այժմ Հայաստան 4 կէտով կը գրաւէ 6-րդ դիրքը: Պարագլուխի դիրքին վրայ է Չինաստան, որ ապահոված է առաւելագոյն 10 կէտը, իսկ 9 կէտով երկրորդ դիրքին վրայ կը գտնուի Հնդկաստան:
Թուրքիոյ դէմ տեղի ունեցած երէկուան մրցումին Էլինա Դանիէլեան, Լիլիթ Կալոյեան եւ Մարիա Քուրսովա յաղթանակ արձանագրեցին, իսկ Լիլիթ Մկրտչեան` հաւասարութիւն մը:
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Չինաստան | 5 | 0 | 0 | 10 |
| 2.- Հնդկաստան | 4 | 1 | 0 | 9 |
| 3.- Վրաստան | 1 | 1 | 1 | 7 |
| 4.- Ռուսիա | 2 | 2 | 1 | 6 |
| 5.- Ուքրանիա | 2 | 1 | 2 | 5 |
| 6.- ՀԱՅԱՍՏԱՆ | 2 | 0 | 3 | 4 |
| 7.- Վիեթնամ | 2 | 0 | 3 | 4 |
| 8.- Թուրքիա | 2 | 0 | 3 | 4 |
| 9.- Յունաստան | 0 | 1 | 4 | 1 |
| 10.- Հարաւային Ափրիկէ | 0 | 0 | 5 | 0 |


