ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆ 2011-Ը ԱՒԱՐՏԵՑ 46-ՐԴ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ, ԼԻԲԱՆԱՆ`111-ՐԴ, ԻՍԿ ՍՈՒՐԻԱ` 114-ՐԴ
Նախանցեալ օր ՖԻՖԱ-ն հրապարակեց այս ամսուան նոր դասաւորումը, որ եղաւ 2011 տարուան վերջինը:
Աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան Սպանիա տարին աւարտեց պարագլուխի դիրքին վրայ` իր ետին ձգելով Հոլանտան եւ Գերմանիան, որոնք յաջորդաբար գրաւեցին երկրորդ եւ երրորդ դիրքերը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, տարին աւարտեց 46-րդ դիրքին վրայ` ապահովելով 612 կէտ:
Ինչ կը վերաբերի Լիբանանի, անիկա 305 կէտով գրաւեց 111-րդ դիրքը, մինչ Սուրիա` 114-րդ դիրքը (291 կէտ):
Յառաջիկայ տարի 18 յունուարին ՖԻՖԱ-ն կը հրապարակէ իր նոր դասաւորումը:
Ստորեւ կու տանք այս տարուան վերջին դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը: Իսկ աստղանիշ կրող խումբերը 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն Հայաստանի մրցակիցներն են).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Սպանիա | 1564 |
| 2.- (2) Հոլանտա | 1365 |
| 3.- (3) Գերմանիա | 1345 |
| 4.- (4) Ուրուկուէյ | 1309 |
| 5.- (5) Անգլիա | 1173 |
| 6.- (6) Պրազիլ | 1143 |
| 7.- (7) Փորթուգալ | 1100 |
| 8.- (8) Խրուաթիա | 1091 |
| 9.- (9) Իտալիա* | 1082 |
| 10.- (10) Արժանթին | 1067 |
| 11.- (11) Դանիա* | 1035 |
| 12.- (12) Ռուսիա | 971 |
| 13.- (13) Չիլի | 970 |
| 14.- (14) Յունաստան | 964 |
| 15.- (15) Ֆրանսա | 915 |
| ……………… | …. |
| 22.- (21) Իրլանտա | 864 |
| ……………… | …. |
| 28.- (28) Թուրքիա | 769 |
| ……………… | …. |
| 32.- (32) Հարաւային Քորէա | 752 |
| 33.- (33) Չեխիա* | 749 |
| ……………… | …. |
| 45.- (45) Իրան | 616 |
| 46.- (46) ՀԱՅԱՍՏԱՆ | 612 |
| 47.- (49) Սկովտիա | 599 |
| 48.- (50) Կալես | 591 |
| ……………… | …. |
| 56.- (56) Ռումանիա | 562 |
| ……………… | …. |
| 78.- (81) Իրաք | 440 |
| ……………… | …. |
| 84.- (85) Պուլկարիա* | 410 |
| ……………… | …. |
| 111.- (111) Լիբանան | 305 |
| 112.- (113) Ազրպէյճան | 300 |
| ……………… | …. |
| 114.- (115) Սուրիա | 291 |
| ……………… | …. |
| 156.- (155) Մալթա* | 140 |
| ……………… | …. |
| 158.- (164) Պաղեստին | 137 |
CATEGORIES Մարզական

